
Անհայտ անձինք կոտրել են Բելգիայի ՆԳՆ-ի ղեկավարի Twitter-ը

Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի Twitter-յան օգտահաշիվը կոտրվել է անհայտ անձանց կողմից, ասվում է Բելգիայի ՆԳՆ-ի պաշտոնական Twitter-ում։
«Ներքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսի Twitter-յան օգտահաշիվը կոտրվել է։ Վերջին հաղորդագրությունը, որը հրապարակվել է այդտեղ, նախարարին չի պատկանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Անհայտ անձանց կողմից հրապարակված հաղորդագրությունը կրել է վիրավորական բնույթ ու ուղղված է եղել Կանադայի հասցեին։
Խնդիրը ներկայում լուծված է, նախարարը ներողություն է խնդրել պատճառած անհարմարությունների համար։