Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Գրանցվել է 108 պատգամավոր: Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված նախագծերը:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 09.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թավրիզյան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուսաստանի վարքագիծը խաթարում է միջազգային նորմերը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Դանակով զինված անհայտ տղամարդը 15 մարդու է պատանդ վերցրել Բրյուսելի հարավում գտնվող Ֆորե կոմունայի Carrefour սուպերմարկետում, հայտնում է BBC-ն։
Ընտրություններում հաղթող թեկնածուն իշխող կուսակցությունից` Հենզել Մկոյանը, ակնկալում էր ստանալ ձայների ավելի մեծ տոկոս: Նա գտնում է, որ ոչ բոլոր պետական մարմիններն էին օգնում պետական կուսակցությանն ընտրությունների ժամանակ:
Ինչպես պարզել է հետաքննությունը, արքայազնը Էր-Ռիադի վրանային ճամբարում՝ զանգվածային քաշքշուկի ժամանակ, կրակ էր բացել և գնդակահարել իր ընկերոջը՝ Ադիլ ալ-Մխեմիդին, ինչպես նաև վիրավորել ևս մի մարդու:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի՝ Նյու Յորքում տեղադրված կիսամերկ արձանը քաշքշուկ է հրահրել: Այս մասին գրում է New York Daily News հրատարակությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը, ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ տարածաշրջան կատարելիք այցին, հայտնել է, որ իրենք նախատեսում են տարածաշրջան այցելել հոկտեմբերի երրորդ տասնօրյակին:
Երկուշաբթի օրը WikiLeaks կայքը հայտարարել է, որ իր հիմնադիր Ջուլիան Ասանժի ինտերնետային կապը միտումնավոր խափանվել է որոշ պետական մարմինների կողմից:
Նա Ադրբեջանի անունից շնորհակալություն է հայտնել ԻՀԿ-ին՝ կապված ԼՂ-ի խնդրի կարգավորման հարցում ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման համար։ «Մենք բարձր ենք գնահատում ԻՀԿ-ի կոնտակտային խմբի ստեղծումը ԼՂ հարցով:
Չնայած քաղաքական դաշտում ակտիվ ներքին քննարկումներ են տեղի ունենում հնարավոր դաշինքների կամ միասնական ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին, սակայն դեռեւս պաշտոնական հայտարարություններ չկան:
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Վերջին 2 ամսվա ընթացքում հայազգի 3 «օրենքով գողերի» կարգավիճակ հարցականի տակ է դրվել։ Նրանց թվում է Անդրանիկ Սողոյանը՝ նույն ինքը «Զապ»–ը, Ժիրայր Բրուտյանը՝ Ժիրո Շահումյանսկին, և Արտյոմ Առաքելյանը՝ նույն ինքը Արտյոմ Լիպեցկին։
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը պաշտոնապես բողոք է ներկայացրել դատարանին` նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայությամբ հակահայկական վանկարկումների համար: Այս մասին Փայլանը հայտնել է թվիթերյան միկրոբլոգում:
ՀՀ կառավարության առաջիկա նիստում քննարկվելու է «ՀՀ` «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների եւ կանոնների մասին» 2014թ. դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությանը հավանություն տալու նախագիծը:
Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի կենսագրությունում կա մի ուշագրավ հատված, որը, բնականաբար, բացակայում է նրա պաշտոնական կենսագրությունից: Խոսքը վերաբերում է քրեական հետախուզմանը:
ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանը վերադառնալու է իր հին պաշտոնին։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից վերջերս ազատված Հովհաննես Հովսեփյանը, ըստ շրջանառվող լուրերի, վերադառնալու է իր նախկին աշխատանքին` կրկին նշանակվելու է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետի պաշտոնում:
Նոյեմբերի վերջին նախատեսված է Վիկտոր Դալլաքյանի նորաստեղծ «Շրջադարձ» կուսակցության համագումարը, որի ժամանակ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ընտրվելու է կուսակցության նախագահ, Վիկտոր Դալլաքյանը՝ քաղխորհրդի նախագահ։ Սեյրան Օհանյանը նախօրեին նորից մեկնել է Մոսկվա։
2015 թվականի մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ սպանված Լեւոն Ղազարյանի (Երրորդմասցի Լյովիկ) հայրը՝ Միհրան Ղազարյանը, մահապատիժ է պահանջում Գաստիկի, Ծըգլի եւ Տլեի համար:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ մի քանի հազար ԲՀԿ-ականներ երթով գնալու են Գագիկ Ծառուկյանի մոտ եւ խնդրեն նրան` վերադառնալ քաղաքականություն: ԲՀԿ-ում հույս ունեն, որ դրանից հետո Գագիկ Ծառուկյանն առանց կաշկանդվելու կհայտարարի քաղաքականություն վերադառնալու մասին:
Դպրոցներում ընտանեկան «մաֆիան» վերացնելու մասին վարչապետի հայտարարությունը բոլորին խառնել է իրար: Այժմ մարզպետարաններում, իրավապահ մարմիններում ընկած ման են գալիս ազգուտակով աշխատողների։
Թեև ՀՀԿ երիտթևը հպարտորեն հայտարարում է, որ առանց Հովիկ Աբրահամյանի հաղթանակ են բերել, այնուամենայնիվ, զուտ թվերի համեմատությամբ կարելի է արձանագրել, որ ՀՀԿ-ն գալիք Աժ ընտրություններում լուրջ խնդիրներ ունի։
Հոկտեմբերի 18-ին, ժամը 06.52-ին ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաներում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել դեպի հարակից ձորը, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 19-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Երեկ կառավարությունը հրավիրել է արտահերթ նիստ, որի օրակարգում եղել է երկու հարց` կառավարության նոր ծրագրի նախագծի քննարկումը եւ այն ընդունելու նպատակով Ազգային Ժողովի արտահերթ նիստ գումարելու որոշումը: Ծրագիրը կառավարությունում արժանացել է հավանության եւ որոշվել է հոկտեմբերի 20-ին ԱԺ արտահերթ նիստ գումարել, որի օրակարգում կլինի հենց ծրագիրը:
Պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի առողջական խնդիրները կրկին սրվել են։ Մեր տեղեկություններով, Սարոյանը դարձյալ մեկնել է Երուսաղեմ, որտեղ ոտքերի բուժման երկարատեւ կուրս է անցնում։
Մաքսիմուս անունով բենգալյան կատուն Facebook-ում հայտնի է դարձել այն կարճ տեսանյութի շնորհիվ, որտեղ նա ձայնակցում է իր տիրոջը, որը կատարում է 1990-ական թվականների Boom, boom, boom հիթը: Մեկ շաբաթից էլ պակաս ժամանակում հոլովակը սոցցանցում հավաքել Է ավելի քան 4 մլն դիտում:
Գերծանր քաշային Վալդիմիր Կլիչկոն իր հաջորդ մենամարտը կանցկացնի դեկտեմբերի 10-ին: Այդ մասին Sportal.de-ին հաղորդել է ուկրաինացու մենեջեր Բերնդ Բենտեն:
496 միլիոն կիլոմետր Երկրից հեռանալուց հետո Եվրոպական տիեզերական գործակալության «Շապարելլի Մարս» սարքը բարեհաջող առանձնացել է տիեզերանավից: Իրականում, սա կարեւորագույն եւս մի քայլ է մարդկության կողմից տիեզերքի նվաճման ճանապարհին:
Բալետի հարյուրավոր պարողներ ամբողջ աշխարհից մերկացել են լուսանկարիչ և դիմանկարների մասնագետ Ջորդան Մեթերի նոր նախագծի համար: