
«Հաղթանակի համար Մոուրինիոն գնում է դիակների վրայով»

Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Նուրի Շահինը հիշում է Ժոզեի ոգևորող ճառերը:
«Մոուրինիոն անում է ամեն ինչ, ինչ կարող է: Ժոզեն սիրում է հաջողությունը և դրան հասնելու համար գնում է դիակների վրայով: Նա հաղթում է խաղերն ընդմիջումների ժամանակ. նրա ճառերը հոյակապ են: Ես մինչև հիմա լսում եմ դրանք: Իհարկե, յուրաքանչյուր ֆուտբոլիստ ուզում է հաղթել, բայց Մոուրինիոն իրենով մարմնավորում է հաղթանակը»,- Շահինին է մեջբերում Goal.com-ը:
Կիսապաշտպանը պատմել է նաև Կլոպի և Տուխելի աշխատանքների մասին:
«Իհարկե, տակտիկան կարևոր է: Իհարկե, կարևոր են մարզումները, բայց կարևոր են նաև խարիզմատիկ մարզիչները: Ինձ դուր են գալիս այնպիսի տղաները, ինչպիսին են Մոուրինիոն և Կլոպը: Ինչ վերաբերում է Տուխելին, ապա հնարավոր է՝ նա լավագույն տակտիկն է այն բոլորից, ում հետ ես աշխատել եմ»,- ավելացրել է Շահինը:
Շահինը հանդես է եկել «Ֆեյենորդի», «Ռեալի» և «Լիվերպուլի» կազմերում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը