
Պուտինը կմեկնի Բեռլին՝ հանդիպելու Մերկելի, Պորոշենկոյի և Օլանդի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կմեկնի Բեռլին, որտեղ «նորմանդյան քառյակի» ղեկավարների հետ կփորձի գտնել Դոնբասում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիները։
ՌԴ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպումը մինչև վերջին պահը հարցականի տակ էր։ Այն համաձայնեցնել հաջողվել է միայն գագաթաժողովի նախօրեին, հայտնում է TASS-ը։
Դեռևս հոկտեմբերի 17-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բեռլինյան հանդիպման անցկացման շանսերը գնահատել էր որպես փոքր, սակայն 1 օր անց հաստատեց, որ Պուտինը կմեկնի Բեռլին՝ մասնակցելու հանդիպմանը։