
Հայտնի է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի անունը

Լեգենդար ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Ինչպես հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, ֆեդերացիան ավարտել է բանակցությունները Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հետ կապված և ս.թ. նոյեմբերի 1-ից Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ներկայումս շվեյցարական «Ցյուրիխ-2» թիմի գլխավոր մարզիչ
Արթուր Պետրոսյանի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր: