Բաժիններ՝

Սահմանների փակումն արդյունավետ միջոց չէ գլոբալ համաճարակների դեմ պայքարում. գիտնականներ

Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ սահմանների փակումն արդյունավետ միջոց չէ գլոբալ համաճարակների դեմ մղվող պայքարում: Հետազոտողները նաեւ որոշել են բնակչության շրջանում վտանգավոր վիրուսների արագ տարածման պատճառը, որը հանգեցնում է մեծ թվով զոհերի: Իրենց եզրակացությունների մասին նրանք հայտնել են այն նյութում, որը հրապարակվել է bioRxiv.org պահոցում:

Գիտնականներն ուսումնասիրել են փոփոխակումները 1610 համագեներում, որոնք առանձնացվել են 2014-2015 թվականներին համաճարակ հարուցած Էբոլավիրուսներից: Ստացված տվյալների հիման վրա հետազոտողները որոշել են, թե հատկապես ինչպես է տեղի ունեցել վարակի էվոլյուցիան եւ ինչն է Կենտրոնական Աֆրիկայի երկրներում հիվանդության տարածման պատճառ դարձել: Բացի դրանից, վերլուծվել են յուրաքանչյուր տարածաշրջանի աշխարհագրական բնութագրերը, որտեղ արձանագրվել են վարակման դեպքերը, ներառյալ կլիման, տնտեսությունը եւ ժողովրդագրությունը:

Պարզվել է, որ համաճարակի ժամանակ վիրուսների տարածումը տեղի է ունենում գրավիտացիոն մոդելի համաձայն, երբ վարակիչ ազդակները տեղափոխվում են մեծ քանակությամբ բնակչությամբ տարածաշրջանների եւ մերձակա մարզերի միջեւ: Դրա հետեւանքով, նույնիսկ եթե դրանց միջեւ սահմանների փակումը հանգեցնի բնակչության շարժունության խիստ նվազման, վիրուսները մեծ հավանականությամբ կարող Էին ներթափանցել նախքան այն մարզում անհրաժեշտ միջոցների ընդունումը, որտեղ վարակման դեպքեր տակավին արձանագրված չեն:

Գիտնականների խոսքով՝ իրենց ստացած արդյունքները կօգնեն մշակելու ապագայում վիրուսային համաճարակների դեմ պայքարի ավելի արդյունավետ միջոցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս