Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնակատար Էդգար Աղայանի որոշմամբ ստեղծված քննչական խումբն ու ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ սպանություն կատարելու կասկածանքով փնտրում են Երևան քաղաքի Չկալովի 32 տան բնակիչ, 34-ամյա Արտակ Էդուարդի Հովհաննիսյանին։
Այսօր Գյումրիում սպանել են ԲՀԿ թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդուն՝ Արշակ Գրիգորյանին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի վերսկսման հույսը Կրեմլի մոտ «դեռևս շատ թույլ» է, հայտնում է RIA Novosti-ն։
Տարեսկզբից սկսած արդեն 16-րդ թայֆունն է պատուհասում Ճապանիայի Կյուսյու կղզին՝ հարուցելով ջրհեղեղներ և սողանքներ։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Աշոտ Մանուկյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում: Ներկայացնում ենք նորանշանակ նախարարի կենսագրությունը:
Իգնատ Առաքելյանը ծնվել է 1972 թ.: Ավարտել է Երևանի պետական ճարտարապետաշինարարական ինստիտուտը: Իգնատ Առաքելյանը իր աշխատանքային գործունեությունը Երևանի կոնյակի գործարանում սկսել է 1998թ.-ին` զբաղեցնելով հաշվապահի, այնուհետև գլխավոր հաշվապահի պաշտոնները:
Նյու Յորքի և ԱՄՆ-ի պայթյունների մեջ կասկածվող ծագումով աֆղանցի 28-ամյա ամերիկացի Ահմադ Խան Ռահամին չի ընդունել ամերիկյան մշակույթը, ատել է միասեռականներին և չի վճարել իր դստեր ալիմենտները։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ նախագահի հրամանագրով այսօր ՀՀ ֆինանսների նախարար է նշանակվել Վարդան Արամյանը։ Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը։
168.am-ի հարցին, թե ինչպե՞ս կբացատրեք հակասությունը, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորում է ՀՀ նախագահին բարձր տնտեսական աճի առթիվ, իսկ Կարեն Կարապետյանը հայտարարում է տնտեսության ծանր վիճակի մասին, Վ.Գաբրիելյանը պատասխանեց, որ եթե ԱՎԾ ղեկավար Մնացականյանը չի կարողացել բացատրել դա, ապա «մահկանացուները ինչպե՞ս կարող են բացատրել»։
«Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը նոր զինատեսակների տարածաշրջանային ռազմաքաղաքական նշանակության եւ կարեւորության աստիճանի մասին զրուցել է ռուսաստանցի հայտնի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւի հետ։ – Պարոն Եվսեեւ, բոլորովին վերջերս հայաստանցիները համոզվեցին, որ հայկական բանակը զինված է «Իսկանդեր», «Սմերչ», «Բուկ», «Սոլնցեպյոկ» եւ ռադիոէլեկտրոնային պայքարի «Ավտոբազա» համակարգերով։ Ի՞նչ նշանակություն ունեն այս զինատեսակները հայկական բանակի համար հատկապես ղարաբաղյան հակամարտության համատեքստում։ […]
Երեկ Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի նախկին աշխատակիցը փորձել է ինքնասպան լինել։ Ինչպես հայտնում է Qafqazinfo-ն, Մագրուբ Բադալովը, իր վրա սպիրտ է լցրել և փորձել է ինքնահրկիզվել։
ԵՏՄ հանձնաժողովը Իրանի հետ բանակցային գործընթաց է սկսել։ Ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Հայաստանի առավելությունը Իրանի հետ ցամաքային սահմանն է, նաև ավելի հաճախ և երկարատև գործարար շփումերը։
Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հոսպիտալացվել է Թուրքիայում՝ Էգեյան ծովի ափին տեղակայված հիվանդանոցներից մեկում, հայտնում է Sozcu թերթը։
Շնորհավոր մեր միակի, մեր թանկարժեք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 25-ամյակը: Նա դեռ մի երիտասարդ է, որի մանկությունն անցել է ցավի, սովի ու պատերազմի միջով, կորցրել է իր բազում քաջ զավակներին, ազատագրել ԱՐՑԱԽՆ ու ապրել ՀԱՂԹԱՆԱԿԻ ԲԵՐԿՐԱՆՔԸ: Մանկության դժվար, ցավոտ ու սոված տարիների հետևանքով նրա մարմինը մեծացել է անառողջ, տառապում է մի հիվանդությամբ, որը քաղաքական իմաստուն գաղափարների, Արևի ու լույսի պակասության հետևանք է:
ՄԱԿ-ը հայտարարել է, որ դադարեցվել է բոլոր մարդասիրական ավտոշարասյուների ուղարկումը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Արտակարգ դրության ռեժիմը, որը Թուրքիայում սահմանվել էր Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակում, կարող է երկարաձգվել, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հայտնում է թուրքական Yenisafak թերթը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Ալեքսան Հարությունյանն ազատվել է Արգենտինայի Հանրապետությունում, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Պերուի Հանրապետությունում և Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից՝ նշանակվելով ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Մանուկյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար: Գյուղատնտեսության նախարար է նշանակվել Իգնատի Առաքելյանը, իսկ ՀՀ կապի և տրանսպորտի նախարար է նշանակվել Վահան Մարտիրոսյանը։
Թուրքիայի կենտրոնական մասում գտնվող Կայսերի նահանգի դատախազությունը տվել է իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի 141 կողմնակիցներին կալանավորելու հրաման, գրում է թուրքական Cumhuriyet թերթը։
«Ես հնարավոր եմ համարում նոր կառավարությունում լինել»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը՝ մեկնաբանելով նոր կառավարության կազմում իր հետագա պաշտոնավարման հավանականությունը։
Հայոց կաթողիկոս Վազգեն Ա. Պալճյանը, ում շնորհիվ փրկվել ու Մատենադարանին են հանձնվել բազմաթիվ ձեռագրեր ու արժեքավոր վավերագրեր, այսօր կդառնար 108 տարեկան:
«Մենք շարունակել ենք նաև անկուսակցական կադրերին սատարելու մեր քաղաքականությունը՝ շեշտը դնելով ոչ թե կուսակցական պատկանելության վրա, այլ այդ մարդկանց պատրաստվածության և համայնքներում նրանց հեղինակության վրա»,- ասաց նա:
Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի տոնակատարությունների շրջանակում ս.թ. սեպտեմբերի 21-ին կայանալիք ռազմական շքերթի անցկացման ընթացքում ժամանակավորապես դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ հատվածներում.
Անկախությունը հայ ժողովրդին հնարավորություն է տվել վերակերտելով իր պետականությունը, ապահովել ինքնիշխան ապրելու և հարատևելու լայն ճանապարհ: Դա համընդհանուր ձեռքբերում է և յուրաքանչյուրիս հպարտությունը: Ահա թե ինչու այդ տոնը այսօր նշում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև Արցախի և սփյուռքի ողջ հայությունը:
«Որպես Ֆրանսիայի դեսպան, ցանկանալով աշխուժացնել մեր ժողովուրդների միջև առկա խորը և վաղեմի բարեկամության կապը, շնորհավորում եմ Հայաստանի ղեկավարներին և նրա քաղաքացիներին անցած ճանապարհի համար և մեծ հաջողություններ մաղթում նրանց ավելի արդար, ավելի ապահով և ավելի բարեկեցիկ հասարակության կերտման գործում»:
Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը կարճատև արձակուրդ է վերցրել, հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։ Արձակուրդի պատճառը բժշկական հետազոտության անհրաժեշտությունն է սրտի հետ ունեցած խնդիրների պատճառով։
Փոխանցումներն իրականացվում են անմիջականորեն Բանկի կայքում՝ հաճախորդների կողմից իրենց Visa կամ MasterCard վճարային քարտերի (որոնք թողարկված են ինչպես ՎՏԲ-Հայաստան Բանկի, այնպես էլ այլ բանկերի կողմից) մնացորդների շրջանակներում:
Պաղեստինյան հակամարտության կարգավորումը շատ կարևոր է մեզ համար։ Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալության թղթակիցը, հայտարարել է Իսրայելի ԱԳՆ խոսնակ Էմանուել Նահշոնը։
TANAP խողովակաշարի սկզբնական թողունակությունը, որը «Հարավային գազային միջանցք» նախագծի կապող օղակ է, պետք է կազմի տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր:
Սեպտեմբերի 19-ին, ժամը 18-ին, թիվ 53 երթուղու ավտոբուսի վարորդի կողմից արգելակելու հետևանքով 75-ամյա ուղևորուհին սրահում վայր է ընկել :