Գյումրիի Վարդանանց հրապարակում նախապես ծրագրված անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումները տեղի չեն ունենա:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված ահազանգերը վերաբերել են լրագրողների, դիտորդների եւ հանձնաժողովի անդամների գործունեության խոչընդոտմանը, ընտրական գործընթացի ոչ պատճաշ կազմակերպմանը, ընտրացուցակների անճշտություններին, տեղամասերում մարդկանց կուտակումներին, ընտրակաշառքի բաժանմանը, քաղաքացիներին ոչ իրավաչափ բերման ենթարկելուն և այլ խնդիրների:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետը, Բելառուսի Հանրապետության և Վրաստանի վարչապետները շնորհավորական ուղերձներ են հղել Կարեն Կարապետյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Արշակ Վարդևանի Գրիգորյանի հետ տեղի ունեցածի լուրը լսելուն պես դադարեցրինք քարոզարշավը և այցելեցինք «Գյումրի» բժշկական կենտրոն։ Տեղի ունեցածը պետք է պատշաճ քննության ենթարկվի։ Ցավակցում եմ Արշակ Գրիգորյանի հարազատներին և մտերիմներին»,- գրել է Փաշինյանը։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները երկկողմ հանդիպում են անցկացնում Սիրիայի աջակցության միջազգային խմբի նիստից առաջ, հայտնում է RIA Novosti-ն։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Արշակ Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ։
Մեր ողջ թիմը մեծ ցավ է ապրում Վարդևան Գրիգորյանի որդու ողբերգական մահվան կապակցությամբ: Ամեն բան երկրորդական է դառնում, երբ մարդը հարազատ է կորցնում: Մենք կիսում ենք Գրիգորյանների վիշտը, ցավակցում ու զորակցում ենք իրենց:
«Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ուղերձը գյումրեցիներին։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Լյուկ Կարվունասի գլխավորությամբ:
Անկարան մտադիր է Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ և Էլ-Բաբ քաղաքները ազատագրել ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից՝ այնտեղ ստեղծելով անվտանգության գոտի, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Եվրամիությունն անհանգստացած է Սիրիայում մարդասիրական ավտոշարասյան ռմբակոծմամբ, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին։ Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն։
Հեռախոսները հայտնաբերվել են ավտոմեքենայի սրահի թաքստոցից Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները սեպտեմբերի 20-ին Բագրատաշենի մաքսակետում զննման ենթարկելով ՀՀ քաղաքացի Մ.Մ.-ին պատկանող ավտոմեքենան հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված 47 հատ «Samsung» ապրանքանիշի բջջային հեռախոս:
Նախնական տեղեկություններով, հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող ավագանու թեկնածու Վարդևան Գրիգորյանի փոքր որդին՝ Արշակ Գրիգորյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել:
Ահաբեկչությունների, Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից միգրացիան հոսքերի, գործազրկության և տնտեսական աճի ցածր տեմպերի պատճառով եվրոպացիներն սկսում են մտածել, թե Եվրամիությունը իրենց հիասթափեցրել է, ասված է The New York Times-ի խմբագրականում։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնարկության ներկայացուցիչներին՝ հիմնարկության նախագահ Մայքլ Հարաթունյանի գլխավորությամբ:
«Փոփոխություններ կատարել՝ նշանակում է՝ անձնակազմ փոխել, ոչ միայն ծրագիրը պետք է փոխել, այլև կատարողներին, դրա համար կարծում եմ՝ շատ բնական է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով կառավարությունում տեղի ունեցող փոփոխությունների մասին՝ այս մասին ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։
Ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը 500 միլիոն դոլար կհատկացնի փախստականներին օգնելու նպատակով։ Այս մասին նա գրել է The Wall Street Journal-ի համար գրված իր հոդվածում։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին ներկա է գտնվել Ստեփանակերտի Սարգիս եւ Ամալյա Կարապետյանների անվան հանրապետական բժշկական կենտրոնի հարակից պուրակի բացման հանդիսավոր արարողությանը:
Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի ընտանիքում տեղի ունեցած ողբերգության պատճառով քարոզարշավը ժամանակավորապես դադարեցնում է նաև «Գալա» (գաղափարական լիբերալների ալյանս) կուսակցությունը:
Նախնական տվյալներով՝ Գյումրու քաղաքեպտի՝ ԲՀԿ-ական թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդին ինքնասպան է եղել։
Երիտասարդ գյուղապետը խորհուրդ է տալիս ՀՀԿ-ին, որ բոլոր գյուղերում աշխատանք անեն, «իրենց անգործությամբ իրենք պարտվելու են, ինչպես եղավ Նոր Կյանքի դեպքում». «17 տարի նա պեչատ դնող կամ չդնող էր, նա իր տեղում չէր, եթե ուզում են հաղթեն, թող գործ անեն»:
Սեպտեմբերի 21-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, սեպտեմբերի22-ին հյուսիսային շրջաններում, սեպտեմբերի23-24-ը ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածուն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, մի խումբ անձինք Էջմիածին քաղաքում բռնություն են գործադրել իր նկատմամբ և իր կամքին հակառակ նստեցրել են ավտոմեքենան ու տեղափոխել ամայի տարածք: Այնտեղ ևս հիշյալ անձինք շարունակել են բռնություն կիրառել իր նկատմամբ՝ պահանջելով հրաժարվել որպես ավագանու թեկնածու ընտրություններին մասնակցելուց:
Հայաստանը հանձնառու է առավելագույնս նպաստել Սիրիայից փախստականների առջև ծառացած խնդիրների լուծմանը, այնուամենայնիվ, որևէ պետություն ի վիճակի չէ միայնակ դա անել՝ փախստականների նման խոշոր հոսքերի պարագայում:
Վարդևան Գրիգորյանի ընտանիքում տեղի ունեցած ողբերգության պատճառով դադարեցվում է Բալասանյան դաշինքի քարոզարշավը:
«Այսօր ունենք 25 տարվա անկախ, կայացած պետություն, պետական համակարգեր։ Այս ձեռքբերումների հետ միասին, պարտավոր ենք ամեն տարի, երբ անկախության «տարելիցն» ենք տոնում, մտածել՝ է՞լ ինչ կա, որ հարկավոր է ավելի զարգացնել, խորացնել, հստակեցնել, որպեսզի մեր ժողովուրդն անկախությունն ըմբռնի այնպես, ինչպես պետք է, այլ ոչ թե՝ կապի սոցիալական կամ այլ խնդիրների հետ»,- այսօրվա ասուլիսին նման տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։
Թուրքիայի ԶՈՒ-ի և Սիրիայի ազատ բանակի գործողությունների շրջանակում Սիրիայում այսօր երկու թուրք զինծառայող է սպանվել, հայտնում է թուրքական Sabah թերթը։
Արդեն հայտնել էինք, որ այսօր Գյումրիում կրակել են ԲՀԿ թեկնածու Վարդևան Գրիգորյանի փոքր որդուն՝ Արշակ Գրիգորյանին:
ՌԴ ներքին գործերի նախարարության կենտրոնական ապարատը կրճատվել է 761 մարդով, կրճատվել է ՆԳՆ նախարարի տեղակալներից մեկի պաշտոնը, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանում, որը հրապարակվել է այսօր։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վահան Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար։ Ստորև ներկայացնում ենք Վահան Մարտիրոսյանի կենսագրությունը։