Բաժիններ՝

Ով է ֆինանսների նորանշանակ նախարարը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ նախագահի հրամանագրով այսօր ՀՀ ֆինանսների նախարար է նշանակվել Վարդան Արամյանը։ Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը։

ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆ

Անձնական տվյալներ:

Ծննդյան տարեթիվը և վայրը.  04 դեկտեմբեր, 1975, Երևան

Ամուսնացած է, ունի 2 զավակ:

Կրթությունը           

1992-1997թթ.- Երևանի պետական տնտեսագիտական համալսարան, ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետ, համաշխարհային էկոնոմիկա բաժին, դիպլոմ տնտեսագետի որակավորումով

2004թ. Հունվար- Հուլիս – ԹԱՖԹՍ Համալսարան (ԱՄՆ – Բոստոն), Ֆլետչեր դպրոց, Տնտեսագիտության հատուկ ինտենսիվ ուսուցում,

Աշխատանքային փորձը  

1999թ. մայիս -2002թ. մայիս – ՀՀ կենտրոնական բանկ, դրամավարկային քաղաքականության վարչություն, բյուջեի հետ փոխհարաբերությունների բաժին, մասնագետ:

2002թ. մայիս-2003թ. նոյմեբեր – ՀՀ ԿԲ, դրամավարկային քաղաքականության վարչություն, իրական հատվածի վերլուծությունների և մոդելավորման բաժին, ավագ մասնագետ

2003թ. նոյեմբեր- 2008թ. ապրիլ – ՀՀ ԿԲ, դրամավարկային քաղաքականության վարչություն, արտաքին տնտեսական հարաբերությունների բաժին, բաժնի պետ

2008թ. ապրիլ- 2013թ. սեպտեմբեր – ՀՀ Ֆինանսների Նախարարություն, Նախարարի տեղակալ

2013 Սեպտեմբեր – ներկա – ՀՀ Նախագահի Աշխատակազմ, Աշխատակազմի  ղեկավարի 1-ին տեղակալ

Վերապատրաստման դասընթացներ

2008թ. փետրվարմարտ-«Դրամավարկային քաղաքականություն, փոխարժեք և կապիտալ հոսքեր՚ Գերցնզիի ուսումնական կենտրոն, Շվեցարիայի ազգային բանկ, Շվեցարիա

2007թ. ապրիլ– «Կապիտալ հոսքեր, դրամավարկային քաղաքականություն և միջազգային ֆինանսների ընթացիկ խնդիրները»,  Համաշխարհային Բանկ, Փարիզ

2006թ. հունվար–  «Տնտեսական և դրամավարկային ինտեգրացումը Եվրոպայում», Վիեննայի Միացյալ Ինստիտուտ (ՎՄԻ), Ավստրիա

2005թ. հունիսհուլիս–  «Կենտրոնական բանկերի դրամավարկային և ֆինանսական կայունության քաղաքականությունների նոր մարտահրավերներ»,  Արժույթի Միջազգային Հիմնադրամ (ԱՄՀ), Վաշինգտոն

2003թ. մարտ– «Գնաճի նպատակադրման ներքո փոխանցման մեխանիզմների և մոդելավորման վերաբերյալ պրակտիկ պարապմունք», Չեխիայի կնետրոնական բանկ, Պրագա

2002թ. օգոստոսդեկտեմբեր- «Կիրառական տնտեսական քաղաքականություն»,  Վիեննայի Միացյալ Ինստիտուտ (ՎՄԻ), Ավստրիա (Հավաստագիր գերազանցության նամակով)

2002թ. օգոստոս– «Դրամավարկային քաղաքականություն», Գերմանիայի Բունդեսբանկ, Երևան

2002թ. հունիս  «Կառավարության ֆինանսական վիճակագրություն – GFS», ԱՄՀ- ՎՄԻ, Ավստրիա

2000թ. նոյեմբերդեկտեմբեր     «Մակրոտնտեսական վերլուծություն և քաղաքականություն», ԱՄՀ – ՎՄԻ, Ավստրիա

2000թ. մայիս «Մաթվիճակագրություն և էկոնոմետրիկա», ՀՀ ԿԲ, Երևան

1999թ. նոյեմբեր– «Հարկային քաղաքականությունը Հայաստանում», ՀՀ ԿԲ, Երևան

Վերլուծական աշխատանքներ:

  • «Բալասա-Սամուելսոնի էֆեկտի գնահատումը ՀՀ օրինակով» ՀՀ ԿԲ հրապարակումներ 2006թ.
  • «Ռուսաստանի Մակրոտնտեսական իրավիճակը 1998-2004թթ.», Երևան, 2005թ.
  • «Թուրքիայի մակրոտնտեսական զարգացումները 1991-2003թթ.», Երևան, 2004թ
  • «Ֆիսկալ կայունությունը. ՀՀ-ի դեպքը», Երևան, 2002թ.
  • «ԱԱՀ-ի պոտենցիալ մակարդակի գնահատում», 2000թ.
  • «Ֆիսկալ ազդակներ. Կիրառությունը ՀՀ տնտեսության համար», Երևան, 1999թ.
  • «Ստվերային կանխիկի միջոցով հարկերից խոսափման մեթոդները», Երևան, 1999թ.
  • Եկամտահարկի պոտենցիալ մակարդակի գնահատում, Երևան, 1999թ.

Հոդվածներ

  • «Փոխարժեքի քաղաքականություն», 2004թ. դեկտեմբեր, «Էկոնոմիկա» ամսագիր
  • «ԱՄՆ դոլարն արժեզրկվում է բոլոր ԱՊՀ երկրներում», 2004թ. «Հայոց աշխարհ» օրաթեր
  • «Իրական և իրական հավասարակշիռ փոխարժեքները Հայաստանում», Տնտեսական Ամսագիր քաղաքականություն և աղքատություն, EPP 4-րդ թողարկում, դեկտեմբեր, 2006թ., «Տնտեսական Զարգացման և Հետազոտությունների Կենտրոնի» հրապարակումներ
  • «Փոխարժեքի արժեվորումը արտահանման և ներմուծմա տեսանկյունից», ՀՀ ԿԲ հրապարակումներ
  • «Արտահանման ապագան», ՀՀ ԿԲ հրապարակումներ

Դասավանդումներ

2007 – 2010թթ. -ՀՀ-ում Ֆրանսիական Համալսարան, «Միջազգային առևտրի հիմունքներ» առարկա

Պարգևատրումներ:

2011, սեպտեմբեր-  Պարգևատրվել է ՀՀ վարչապետի կողմից ոսկե մեդալով տնտեսական քաղաքականության մեջ ունեցած ավանդի համար

2011, դեկտեմբեր-  Պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից Անանյան Շիրակացու մեդալով տնտեսության  ոլորտում  նշանակության ներդրման համար

2015, դեկտեմբեր- Պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից Հայրենիքին մատուցացծ ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալով

Լեզուներ:  Հայերեն (մայրենի), Russian (ազատ), English (ազատ).

Համակարգչային  հմտություններ:        

Microsoft Excel, Microsoft Word, Microsoft Power Point, E-Views, MATLAB

Ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս