ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է «ՅՈՒՆԻՍՏՐԻՄ» դրամական փոխանցումներ կատարելու շուրջօրյա, հեռակա և հուսալի միջոց
Սկսած 20.09.2016 թ.-ից ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է «ՅՈՒՆԻՍՏՐԻՄ» դրամական փոխանցումներն ուղարկելու շուրջօրյա հնարավորություն՝ Բանկի կայքի միջոցով:
Փոխանցումներն իրականացվում են անմիջականորեն Բանկի կայքում՝ հաճախորդների կողմից իրենց Visa կամ MasterCard վճարային քարտերի (որոնք թողարկված են ինչպես ՎՏԲ-Հայաստան Բանկի, այնպես էլ այլ բանկերի կողմից) մնացորդների շրջանակներում:
Փոխանցման գործընթացը տեղի է ունենում ակնթարթորեն, անվտանգ և ապահով: Ուղարկված փոխանցումներ կարելի է ստանալ ցանկացած «ՅՈՒՆԻՍՏՐԻՄ» անհասցե դրամական փոխանցումների կետում Ռուսաստանում, ԱՊՀ և Եվրոպայի երկրներում:
Բանկի կայքի միջոցով «ՅՈՒՆԻՍՏՐԻՄ» դրամական փոխանցում կատարելիս գանձվում է միջնորդավճար՝ փոխանցման 3%-ի չափով:
Փոխանցումներ կարելի է ուղարկել ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով, որտեղ դուրսգրումը կիրականացվի ռուսական ռուբլիով: Մեկ դրամական փոխանցման առավելագույն գումարը կազմում է 75.000 ռուսական ռուբլի (համարժեք այլ արժույթով):
Ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ, այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի կայք՝ www.vtb.am, Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով: