Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի ԳԱ-ում, պլանավորում է պատմել Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին։ Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ ուղևորվելուց առաջ, հայտնում է RIA Novosti-ն։
Մանհեթենում պայթյունի ենթադրյալ կազմակերպիչը Աֆղանստանից սերված 28-ամյա Ահմադ Խան Ռահամին է: Այս մասին հայտնել է BBC-ն՝ հղում անելով Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոյին:
«Էյբարի» հետ խաղում «Սևիլիան» դաշտ դուրս բերեց թիմի մեկնարկային կազմը՝ բաղկացած 11 լեգեոներներից: Սա Լա Լիգայի 87-ամյա պատմության մեջ առաջին նմանատիպ դեպքն է:
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ինժեներական զորքերի պետի տեղակալի գլխավորած աշխատանքային խումբը սեպտեմբերի 19-ից 21-ը կայցելի Հայաստան:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Նյու Յորք, որտեղ մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանին, հայտնում է contact.az-ը։
Վանաձորում մոտ 20 օր առաջ մահացած 5-ամյա երեխայի 3 քույր եղբայրներին օրեր առաջ տեղափոխել են Վանաձորի մանկատուն:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գոհացուցիչ չի համարում իր կուսակցության արդյունքը Բեռլինի խորհրդարանի ընտրություններում։
«Իրանի արտաքին քաղաքականության համար առաջնայինը Մերձավոր Արևելքն է, իսկ Հարավային Կովկասը երկրորդն է։ Հետևաբար, իրանական քաղաքականությունը մեր տարածաշրջանում հասկանալու համար պետք է նկատի առնել Իրանի վարած արտաքին քաղաքական ուղեգիծը, նաև այն շահերը, որոնք առկա են Մերձավոր Արևելքում։ Իրանը մեր տարածաշրջանում հավասարակշիռ քաղաքականություն է վարում, այսինքն՝ հարաբերությունները բոլոր կողմերի հետ է զարգացնում»։
ԱՄՆ Հանրապետական կուսակցության սենատորները որոշել են ԱՄՆ վարչակազմից պահանջել ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Ռուսաստանի նկատմամբ այն ավիահարվածների պատճառով, որ վերջինս հասցրել է Իրանի տարածքից Սիրիային։
Սեպտեմբերի 20-ին, ժամը 11:00-ին տեղի կունենա քաղաքացի, զինվոր, գրող Լևոն Խեչոյանին նվիրված webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության «ԽՆԿԻ ԾԱՌԵՐ» տեսաֆիլմի համացանցային մեծ պրեմիերան:
Նիկո Ռոսբերգն առաջինը հասավ եզրագծին Սինգապուրի Գրան-պրիում: Գերմանացի ավտոարշավորդն առաջ անցավ «Red Bull»-ի մարզիկ Դանիել Ռիկարդոյից 0.488 վայրկյանով: 3-րդ տեղը գրավեց Ռոսբերգի գործընկեր Լուիս Հեմիլթոնը: Նա ետ մնաց առաջատարից 8.038 վայրկյանով:
Եվրոպական պաշտպանությունը չի հանդիսանում ՆԱՏՕ-ի կամ ԱՄՆ-ի հակադրությունը, հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Հայ Դատի Ավստրալիայի ներկայացուցիչ Գրիգոր Սողոմոնյանին. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Սեպտեմբերի 20-ին, սեպտեմբերի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Լոնդոնը ռիսկի է դիմում զրկվել Եվրոպայի խոշորագույն ֆինանսական կենտրոնի կարգավիճակից, երբ Brexit-ից հետո Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից և կորցնի ԵՄ երկրներում ազատ գործելու հնարավորությունից, հայտարարել է Գերմանիայի Կենտրոնական բանկի՝ Բունդեսբանկի նախագահ Յենս Վայդմանը The Guardian-ին տված հարցազրույցում։
Իրանագետ Վարդան Ոսկանյանն այսօր հրավիրված ասուլիսին պատասխանելով 168.am-ի հարցին՝ ինչո՞ւ Իրանը, այսպես ասած՝ աչք փակեց Սիրիայում Թուրքիայի ակտիվացման վրա, քրդական գործո՞նն էր պատճառը, ասաց, որ թուրք-իրանական շահերը համընկնում են միայն քրդական հիմնախնդրի շուրջ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում սեպտեմբերի 19-22-ը անցկացվող «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդես, որի հիմնական նպատակն է` ներկայացնել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, զարգացման հնարավորությունները և նպաստել նոր շուկաների բացահայտմանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության դատախազություն և ղեկավար կազմին՝ կոլեգիայի անդամներին, մարզերի, կայազորների դատախազներին ու ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրել նորանշանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Նյու Յորքում 5 մարդ է ձերբակալվել՝ կապված պայթյունի հետ, որի հետևանքով 29 մարդ էր տուժել, հայտնում է ABC News հեռուստաալիքը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պետդումայի ընտրություններում ընտրողների մասնակցության հայտը կարող էր ավելի բարձր լինել, սակայն ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնել չարժե, հաղորդում է Interfax-ը։
Այսօր ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հ/կ-ի նախաձեռնությամբ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Գլխավոր պողոտայում մեկնարկեց ավանդական դարձած «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցում էր նաև ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը:
97 տարեկանում մահացել է Թուրքիայի Հայ կաթողիկե համայնքի վաստակաշատ հոգեւոր առաջնորդ արքեպիսկոպոս Հովհաննես Չոլաքյանը, այս մասին հաղորդում է «Ակոս» թերթը:
Պետք է գրեին ոչ թե համաներումների ու ներումների մասին, այլ անարդարության մասին ու այն մասին նաև, որ Վանո Սիրադեղյանը վտարանդվել է ու քաղաքականապես հետապնդվել, ու այն մասին, անհրաժեշտաբար, որ նրան վերադարձնելու միջոցը ոչ թե համաներումն է, այլ արդարության վերականգնումը։
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին դժգոհ է վրացական քաղաքականությանը Միխայիլ Սաակաշվիլիի մասնակցությունից, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»։
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ենթադրում է, որ Վրաստանում հոկտեմբերի 8-ին նախանշված ընտրություններում երկրի օրենսդրական մարմնում կարող է հայտնվել 3-5 կուսակցություն։ Դրա հիման վրա Մարգվելաշվիլին ենթադրում է, որ երկրի ապագա խորհրդարանը կլինի բազմակուսակցական, գրում է «Գրուզիա օնլայնը»։
Դանիան խոստովանել է, որ մասնակցել է Սիրիայում Բաշար Ասադի զորքերին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հասցրած ավիահարվածներին։ Այս մասին նշված է Դանիայի պաշտպանության նախարարության կայքում։
«Լավ, Սուրիկ Խաչատրյանի անունը մի քիչ քիչ շոշափեք, է՛լի: Իսկ ո՞վ ասաց, որ մենք Սուրիկ Խաչատրյանի կամ մյուսի ամեն արածի վերաբերյալ դրական վերաբերմունք ունենք: Ես վատ եմ զգում, որ էդքան մարդիկ կան, միայն Սուրիկ Խաչատրյանի մասին եք խոսում… Մի հատ էլ հիշեք, որ Սուրիկ Խաչատրյանը կռվել է թուրքերի դեմ, նման բաներ էլ հիշեք»:
Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ հոկտեմբերին պետք է սպասել պատերազմի։
Արագածտոնի մարզի Ապարան համայնքի ղեկավար է ընտրվել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Գոռ Աբրահամյանը: Գոռ Աբրահամյանի օգտին քվեարկել է 2 հազար 408, նրա մրցակցի՝ Էդգար Փարվանյանի օգտին՝ 1112 ընտրող: