Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 20-ին, սեպտեմբերի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, սեպտեմբերի 22-ին հյուսիսային շրջաններում, սեպտեմբերի 23-ին, 24-ի գիշերը ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 20-21-ը կբարձրանա 2-3 աստիճանով, սեպտեմբերի 22-24-ը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում`
Սեպտեմբերի 20-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-22-ը` երեկոյան ժամերին, սեպտեմբերի 23-ին, սեպտեմբերի 24-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-18մ/վ, սեպտեմբերի 24-ի ցերեկը սպասվում է տեղումների դադար:
Երևանի սեպտեմբերի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 33.50C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 4.60C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 19.60C