Բաժիններ՝

Վանաձորում մահացած 5-ամյա երեխայի 3 քույր-եղբայրները վերքերով ու բարձր ջերմությամբ տեղափոխվել են մանկատուն. news.am

Վանաձորում մոտ 20 օր առաջ մահացած 5-ամյա երեխայի 3 քույր եղբայրներին օրեր առաջ տեղափոխել են Վանաձորի մանկատուն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց մանկատան տնօրեն Մարինե Դավթյանը, նշելով, որ երեխաները մանկատուն են տեղափոխվել մարզպետարանի միջնորդությամբ:

Ըստ տնօրենի՝ մանկատուն տեղափոխված երեք երեխաների վիճակն էլ վատ է եղել. բացի նրանց մարմնի վրա եղած վնասվածքներից, փոքրիկները գտնվել են հակահիգիենիկ վիճակում. «Երեխաները մեզ մոտ են տեղափոխվել ամբողջովին վերքերի մեջ, բարձր ջերմությամբ, երեխաներից մեկի մարմնի վրա այրվածքներ էլ կային, ծայրահեղ հակահիգիենիկ վիճակում էին»,-ասաց տնօրենը:

Նրա խոսքով, նույն պահին երեխաներին լողացրել են, նրանք անցել են համապատասխան բժշկական բոլոր ստուգումները, նշանակվել է համապատասխան դեղորայքային բուժում, գտնվում են բժշկի անմիջական հսկողության տակ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930