Բաժիններ՝

«Սևիլիան» դարձավ Լա Լիգայի պատմության մեջ առաջին թիմը, որը դաշտ դուրս եկավ առանց իսպանացիների

«Էյբարի» հետ խաղում «Սևիլիան» դաշտ դուրս բերեց թիմի մեկնարկային կազմը՝ բաղկացած 11 լեգեոներներից: Սա Լա Լիգայի 87-ամյա պատմության մեջ առաջին նմանատիպ դեպքն է:

Անդալուզյան թիմի մեկնարկային կազմում ընդգրկված էին 4 արգենտինացի, 3 ֆրանսիացի, իտալացի, պորտուգալացի, բրազիլացի և ճապոնացի: Շնորհիվ փոփոխությունների՝ Խորխե Սամպաոլիի թիմն ավարտեց խաղը 3 իսպանացիներով:

Խաղն ավարտվեց 1:1 հաշվով, չնայած  «Էյբարի» 2 ֆուտբոլիստներ հեռացվել էին դաշտից:

4 տուրերից հետո «Սևիլիան» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս