Երեկ Ռուսաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքով Պետդումա են անցել ավանդական չորս կուսակցությունները՝ «Եդինայա Ռոսիան», Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունը, Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը և Սերգեյ Միրոնովի «Սպրավեդլիվայա Ռոսիան»։
Սեպտեմբերի 18-ին, ժամը 13.45-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 10-ամյա աղջիկ և հայտնել, որ Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 6 դպրոցի անցումների մոտ անհայտ ավտոմեքենայի կողմից վրաերթի է ենթարկվել:
Հայաստանի ատոմային էլեկտրակայանը սեպտեմբերի 20ին` ժամը 00:00ին դուրս կբերվի էներգաարտադրության ցանցից՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։
Տուլայի մարզի նահանգապետի ընտրություններում ընտրական հանձնաժողովների բոլոր քվեների հաշվարկից հետո հաղթել է շրջանի գործող ղեկավար Ալեքսեյ Դյումինը։ Նա ստացել է ձայների 84%-ը, հայտնում է BBC-ն։
Մայրը վերադառանալով տուն, տեսել է երեխային այրված վիճակում, սակայն հիվանդանոց չի տեղափոխել, այլ փորձել է ինքնաբուժությամբ զբաղվել:
Մինչև 2018 թվականի ընտրությունները Ռուսաստանում Անվտանգության դաշնային ծառայության հիմքի հիման վրա առաջարկվում է ստեղծել Պետական անվտանգության նախարարություն։
Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում ձերբակալել է Ադրբեջանի, Աֆղանստանի, Իրաքի և Իրանի 40 քաղաքացիների, որոնք կարող են լինել ԴԱԻՇ-ի զինյալներ։ Այս մասին հայտնում է CNN Turk-ը։
Անօթևան ընտանիքներին բնակարաններ նվիրաբերելու պատճառով առաջացած հարկային բեռից ազատվելու խնդրանքով «Շիրակ կենտրոնը» այսօր դիմել է նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին Դիմումում մասնավորապես ասվում է:
«Կարեն Կարապետյանն ավելի լավ, որ հանրապետական չէ, որ ինքն այդ ժամանակահատվածում չի շփվել այն համակարգի հետ, որի մասին այսօր քննադատություններ են հնչում»:
Ես ու իմ ընտանիքը քաջ ծանոթ ենք այն հիմարություններին, որը մամուլում գրում են մեր մասին: Բայց երբ ես իմացա, որ Wall Street Journal –ի մի ամբողջ էջ նվիրված է եղել նման հոդվածի, ես չէի կարող անտարբեր մնալ:
Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ԶՈւ առաջխաղացումը շարունակվում է, զորքերը շարժվում են հարավային ուղղությամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
Ռուսական «Վեդոմոստի» պարբերականն անդրադարձել է ուրբաթ օրը Երևանի Հանրապետության հրապարակում Հայաստանի անկախության 25-ամյակին ընդառաջ անցկացվելիք զորահանդեսի փորձին, որի ժամանակ ցուցադրվել են Հայաստանի ԶՈՒ սպառազինությունները։
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժայիններն են կանգնած Սիրիայում հրադադարի ռեժիմի խախտման հետևում, հայտնում է Reuters-ը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 42-ամյա Հարություն Գալստյանի սպանության դեպքի առթիվ։
Մեր համոզումը, որ՝ արցախյան հարցի լուծումը հնարավոր է միայն բանակցային խաղաղ գործընթացներով. դեմ ենք սակայն՝ հող խաղաղության համար հնչեցվող փոխզիջման տարբերակին, եւ հաստատում ենք, որ Արցախի ազատագրված ոչ մի տարածք չի կարող զիջման առարկա լինել:
Մեկ տարի ժամկետով ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նախագահ է ընտրվել Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինը։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով Աննա Գևորգյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից։
Սեպտեմբերի 19-ին, ժամը 1-ին, Աշտարակի խճուղում՝ Երևանի Շիրազի փողոց տանող ճանապարհահատվածում, քննությամբ չպարզված «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել էլեկտրասյանն ու շրջվել:
Զինյալներն օգտագործել են այդ դիրքերը որպես ռազմական շտաբ, որտեղ պահվել է ռազմամթերքը։
Գերմանիայի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունը և Սոցիալ-դեմոկրատների իշխող կոալիցիան կորցրել է ձայների մեծ մասը Բեռլինի խորհրդարանում։
Սեպտեմբերի 19-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Երիցյանը:
Պայթյուն է տեղի ունեցել Նյու Ջերսիի երկաթուղային կայարանի շրջանում, որտեղ ավելի վաղ կասկածելի սարք էր հայտնաբերվել, հայտնում է լրատվական NJ.com պորտալը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրին։
Ժամը 20։30-ի սահմաններում «Արամյանց» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել են, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով՝ մահացել է։
«Եդինայա Ռոսիան» ՌԴ Պետդումայի ընտրություններում ապահովել է սահմանադրական մեծամասնությունը։ Քվեաթերթիկների 91.8%-ի մշակումից հետո պարզվել է, որ կուսակցության օգտին իր ձայնն է տվել ընտրողների 54.16%-ը, հայտնում է RIA Novosti-ն։
Նյու Յորքում՝ Մանհեթենում ռումբի պայթյունը «ակնհայտորեն եղել է ահաբեկչական ակտ», հայտարարել է Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդրյու Կուոմոն։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Սեպտեմբերի 19-ին, ժամը 01.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել։
Նախնական տվյալներով՝ նախկին գյուղապետ Նորաին Հակոբյանը ստացել է 364 քվե՝ հաղթանակ տանելով մրցակիցներ՝ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Երվանդ Խաչատրյանին (311 քվե) և Արայիկ Խանդոյանին (257 քվե)։
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 370 կրակոց:
Արարատի մարզի Նոր Կյանք համայնքում երեկ կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Գարիկ Սարգսյանը: ՀՀԿ թեկնածու, գործող գյուղապետ Մայիս Աբրահամյանը նախնական տվյալներով ստացել է 400 քվե, իսկ Գարիկ Սարգսյանը՝ 469։