Մահացել է Հովհաննես Չոլաքյանը
97 տարեկանում մահացել է Թուրքիայի Հայ կաթողիկե համայնքի վաստակաշատ հոգեւոր առաջնորդ արքեպիսկոպոս Հովհաննես Չոլաքյանը, այս մասին հաղորդում է «Ակոս» թերթը:
Չոլաքյանը 78 տարի Թուրքիայի հայ կաթոլիկների առաջնորդի պաշտոնն էր զբաղեցնում:
Չոլաքյանի համար սեպտեմբերի 21-ին եւ 22-ին տեղի ժամանակով 15.00-ից 17.00-ն, Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Սուրբ Աստվածածին եկեղեցու սրահում հոգեհանգստի արարողություն է կայանալու:
Չոլաքյանի հուղարկավորությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 23-ին, Թաքսիմ թաղամասի Սուրբ Հովհաննես Ոսկեբերեն եկեղեցուց: