Բաժիններ՝

Լևոն Խեչոյանին նվիրված «Խնկի Ծառեր» տեսաֆիլմի պրեմիերան՝ վաղը

Սեպտեմբերի 20-ին, ժամը 11:00-ին տեղի կունենա  քաղաքացի, զինվոր, գրող Լևոն Խեչոյանին նվիրված webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության «ԽՆԿԻ ԾԱՌԵՐ» տեսաֆիլմի համացանցային մեծ պրեմիերան:

Տեսաֆիլմի հիմքում Լևոն Խեչոյան մեծանուն գրողի մտածումներն են ազատության, անկախության, հայի, Հայաստանի, երկրի, հայրենիքի, պատերազմի, խաղաղության, զինվորի, հողի մասին…Խորքային մտածումներ, որոնք երևակում են «հողի դողը»…

Այն նվիրվում է Հայաստանի անկախության 25-րդ ամյակին: Լևոն Խեչոյանն այդ անկախության կերտողներից էր նաև:

Տեսաֆիլմում հնչում է նաև Լևոն Խեչոյանի ձայնը:

Կարդացեք նաև

Համացանցային մեծ պրեմիերան կկայանա webtv.am, 1in.am, aravot.am, 168.am ռեսուրսների համաժամանակյա հեռարձակմամբ:

Տեսաֆիլմը ստեղծվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս