Քառասուներկու տարեկանում կյանքից անժամանակ հեռացել է գրոսմայստեր Հովհաննես Դանիելյանը:
«Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ժառանգությունը պետք է իր բոլոր տարրերով և դրսևորումներով արմատախիլ արվի երկրում, և առանց դրա Հայաստանը հնարավորություն չի ունենա շնչելու, ուժ հավաքելու, հույսով և հավատով ընթանալու դեպի ապագա: Դա նաև անհնարին կլինի, եթե չվերանայվի մեր անվտանգության, արտաքին, տնտեսական, էներգետիկ քաղաքականությունը, հայ-ռուսական հարաբերությունների բովանդակությունը՝ իր բոլոր բաղկացուցիչներով, եթե Հայաստանն իր մեջքը չուղղի և պարանոցը չազատի Ռուսաստանի հետ «դարավոր բարեկամության» այդ կախաղանի օղակի վերածված կապանքներից»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը:
Ժ.18:42-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցք թիվ 10 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակից ծուխ է նկատվում:
Լավ ինքնազգացողության, բարձր աշխատունակության և առողջության պահպանման պայմաններից մեկը օրգանիզմի ջերմակայուն վիճակի ապահովումն է: Մարդու ջերմային վիճակը կարգավորվում է կենտրոնական նյարդային համակարգի ջերմակարգավորման ինքնակարգավորվող մեխանիզմների միջոցով:
Դերասան, հաղորդավար, երգիչ Արսեն Գրիգորյանի հետ զրույցն անցավ մեկ ակնթարթում: Վերջինս հարցազրույցի էր եկել իր հայտնի գանգուրները «սեղմելով» մազակալի տակ, սպիտակ շապիկով և «ճղած» ջինսերով:
Պորտուգալիայի ամբողջ տարածքով բռնկված անտառային հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 4400 հրշեջ:
«Շատ եմ կարևորում այն, ինչ այսօր տեղի է ունենում Բաքվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Ըստ նրա՝ Ռուսաստանը փորձում է ստեղծել Թեհրան-Բաքու-Մոսկվա եռանկյունին, ինչը շատ հետաքրքիր երևույթ է. «Անկեղծ ասած, կցանկանայի, որ դա լիներ Հայաստանի շուրջ, Հայաստանի հետ կապված, բայց կարծես թե մենք ուշանում ենք գնացքից: Այստեղ այսօր կարծես թե շատ մեծ, ամբիցիոզ ծրագրեր են շոշափվում: Ստացվում է՝ շատ մեծ ինտեգրացիոն գործունեության սկիզբ, որտեղ Հայաստանը նորից չկա: Չնայած մենք Իրանի հետ ունենք պայմանավորվածություն, և ամսի 4-ին ստորագրվեց էներգետիկայի վերաբերյալ պայմանագիր, բայց ես կարծում եմ, որ դա քիչ է»:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին, ժամը 1-ին, 1951 թ. ծնված Ռոբերտ Մ.ի վարած «Տոյոտա-Քեմրի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 35 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1983 թ. ծնված Ռոման Գալստյանին, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 4.30-ին մահացել է:
Ռուսաստանի հեռահար ռմբակոծիչները Սիրիայում հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին:
2016 թվականի հունիսին դրամական միջոցների ներհոսքը կազմել է 135 մլն 277 հազար դոլար
Օգոստոսի 8-ին, ժամը 13.34-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Նիվա2121» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, անհրաժեշտ է փրկարարների օգնություն, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 8-ին, ժամը 13.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արագած զանգվածի թիվ 3 շենքի մոտակա թիվ 101 էլ. ենթակայանի հետնամասում:
«Խնդիրը միայն իշխանություններում չէ: Իհարկե, ակնհայտ է, որ պատասխանատվության հիմնական մասն իշխանությանն է վերաբերում, բայց երբ մենք ասում ենք՝ իշխանություն, դրա տակ մենք պետք է հասկանանք ոչ միայն՝ քաղաքական մեծամասնությունը, այլ նաև՝ քաղաքական իշխանության ամբողջ սպեկտրը, այդ թվում՝ նաև ընդդիմությունը, որ նույնպես պատասխանատու է հանրային կյանքի բնականոն կենսագործունեություն ապահովելու հարցում»:
Դերասան և երգիչ Արման Նշանյանն օգոստոսի 7-ին մեծ շուքով լքեց ցանկալի փեսացուների շարքը:
Այսօր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հանկարծահաս հիվանդագին վիճակները զարգանում են անսպասելի, ուստի և հաճախ դժվար է լինում հասկանալ դրանց պատճառը և ճիշտ կոդմնորոշվել: Երեխաների մոտ հաճախ հանդիպող հանկարծահաս հիվանդագին վիճակներից են ցնցումային նոպան և սուր որովայնը:
Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի երրորդ օրը պայքարը սկսեցին հրաձիգները:
2016թ. հուլիսին 2015թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 96.7 տոկոս, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 95 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 97 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 98.7 տոկոս:
Փրկարարներն օգոստոսի 8-ին կանխել են 1972 թ. ծնված Հ. Ն.-ի ինքնասպանության փորձը, և նա տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին։ Օգոստոսի 8-ին, ժամը 15.21-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով կամրջից:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում դատապարտյալ Ա.Քոլոյանի մահվան դեպքի առթիվ:
«Այդ մարդիկ ուզում են զրպարտել: Ես շատ մեծ մտահոգություն ունեմ, պատկերացնո՞ւմ եք այն մարդու վիճակը, որը ոչ մեկը չունի իր կողքին, ինչ գործեր կսարքեն նրա գլխին ու կտանեն-կփակեն: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան անպաշտպան են մեր քաղաքացիները: Նստում են և խոսում են ինչ-որ տնտեսական աճերից, իսկ ես ձեզ հավաստիացնում եմ, որ ես աղքատության եզրին եմ, ու իմ նման հարյուր-հազարավոր մարդիկ կան, էդ ի՞նչ ստից զրույցներ են, ո՞ւմ են ուզում դրանով զարմացնեն: Եթե տան մեջ անընդհատ ցնցումներ են, այդ տունը քանդվելու է՝ անկախ նրանից, թե այդ տունն ով է տնօրինում: Մենք բոլորս էլ մեր երկրի համար պետք է սրտացավ լինենք»,- նշեց Ա. Բայաթյանը:
Փաստաբանի հաղորդման հիման վրա՝ ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 332.3-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
«Օգոստոսի 7-ին ոստիկանությանն է դիմել Ռուսաստանի ժողովրդական նկարիչ Ֆրիդրիխ Սողոյանի քանդակագործ որդին, հայտարարելով, որ Մոսկվայի կենտրոնում Ուսպենսկու նրբանցքում գտնվող ստեղծագործական ստուդիայից հափշտակել են իր հոր հեղինակած «Գրիգոր Լուսավորիչ» գիպսե քանդակը»,-ասել է գործակալության զրուցակիցը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում պարզվել է, որ 17-ամյա պատանին դանակահարվել է ոչ թե Օպերային հարող տարածքում տեղի ունեցած բողոքի ակցիայի, այլ՝ Նորքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Օլիմպիական ֆուտբոլային մրցաշարի խմբային փուլի 2-րդ տուրում Բրազիլիան և Իրաքը գոլեր խփեցին, Արգենտինան հաղթեց Ալժիրին:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանին տրամադրել 2015-2016 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա արձակուրդը` 2016 թվականի օգոստոսի 8-ից մինչև սեպտեմբերի 6-ը ներառյալ»,- ասված է որոշման մեջ:
Տիգրան Մանսուրյանը կհանդիպի «Սասնա ծռերից» Աշոտ Պետրոսյանի հետ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում
«Եթե դուք կարծում եք՝ ես սթափ չեմ, ինչո՞ւ եք ինձ զանգել: Ի՞նչ է նշանակում՝ կոչ է անում սթափվելու: Ես սթափ եմ, պետք չէ ինձ կոչ անել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Քուվեյթում Հայաստանի դեսպան, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իշխանավորներն ականջալուր կլինե՞ն «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի՝ սթափվելու կոչին:
Թուրքիան պատրաստ է անհապաղ քայլեր անել «Թուրքական հոսք» նախագծի իրագործման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Թուրքայի նախագահ Ռեջեփ Էրդողանը TASS գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանին տված հարցազրույցի ժամանակ:
Սարգիս Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքի վարչության պետ: տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից: Սարգիս Մարտիրոսյանը 2016թ. մարտի 2-ից զբաղեցնում էր Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը: 2015-2016 թթ. եղել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ: Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Աշոտ Կարապետյանն ազատվել էր Երևանի ոստիկանապետի […]