Կողաշրջված ԶԻԼ-­ը որոշ ժամանակով անանցանելի էր դարձրել միջպետական ավտոճանապարհի Վանաձոր­-Ալավերդի հատվածը

Օգոստոսի 8-ին, ժամը 13.34-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Նիվա2121» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, անհրաժեշտ է փրկարարների օգնություն, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որԱշտարակ–Ապարան ավտոճանապարիհին ՝ «Նիվա2121» մակնիշի 34LN185 (վարորդ՝ Գ. Ս., ծնվ. 1973թ.) պետհամարանիշի ավտոմեքենան դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մետր գլորվել ձորը:

Հրշեջ-փրկարարները Գ.Ս.-ին և ուղևորներ՝ Գ. Մ.-ին (ծնվ. 1973թ.), և Ս. Ս.-ին (ծնվ. 1974թ.) դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային ովքեր հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս