Վլադիմիր Գասպարյանը կադրային փոփոխություններ է կատարել ոստիկանությունում

Այսօր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ոստիկանության պետը ներկայացրեց համակարգում կատարված կադրային փոփոխությունները:

Վլադիմիր Գասպարյանը տեղեկացրեց, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից ու գրանցվել կադրերի ռեզերվում:

Ոստիկանության պետը ներկայացրեց Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետին՝ ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանին, որը մինչ այս ղեկավարում էր ոստիկանության Շիրակի մարզային վարչությունը:

Վլադիմիր Գասպարյանի հրամանով կատարվել են նաև կադրային այլ փոփոխություններ:

Մասնավորապես, ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ է նշանակվել Լոռու մարզային վարչության պետ Արտակ Կարապետյանը, որին այդ պաշտոնում փոխարինել է Տավուշի մարզային վարչության պետ Արշավիր Գևորգյանը:
Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը վարչությունների նորանշանակ ղեկավարներին տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:

Տեսանյութեր

Լրահոս