
Ադրբեջանը և Իրանը առողջապահական ոլորտի կարևոր համաձայնագիր կստորագրեն

Ադրբեջանական APA գործակալության տեղեկացմամբ` Իրանի առողջապահության նախարար Սեիդ Հասան Գազիզադեն կայցելի Ադրբեջան: Այս մասին գործակալությանը հայտնել է Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Մուհամմեդհադի Այազին:
Այցի ընթացքում Ադրբեջանը և Իրանը առողջապահական ոլորտի կարևոր համաձայնագիր կստորագրեն:
«Իրանն ու Ադրբեջանը լայն պոտենցյալներ ունեն առողջապահության ոլորտում համագործակցության համար: Կարծում եմ` պարոն Հաշիմիի` Բաքու այցի ժամանակ կանցկացվեն քննարկումներ` կապված առողջապահության և բուժական զբոսաշրջության ոլորտում ներդրումների հետ»,- ասել է նա:
Այազին ասել է, որ Իրանում առկա է ենթակառուցվածք բուժական զբոսաշրջության զարգացման համար:
«Հարևան երկրներից մարդիկ են գալիս Իրան` ծանր հիվանդությունների բուժման համար: Ներկայում դրանով զբաղվում է մասնավոր ոլորտը»,- ասել է նա: