Թրամփը դարձյալ փոխել է իր նախընտրական շտաբի ղեկավար կազմը

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը 2 ամսում արդեն երկրորդ անգամ է փոխել նախընտրական շտաբի ղեկավար կազմին, հայտնում է BBC-ն:

Նա իր խորհրդական, Հանրապետական կուսակցության սոցիոլոգ Քելիան Քոնվեյին նշանակել է նախընտրական քարոզարշավի մենեջեր, իսկ Սթիվեն Բեննոնին, որը ղեկավարում է պահպանողական լրատվական Breitbart News պորտալը` շտաբի ղեկավար:

Թրամփը Associated Press-ի հետ զրույցում հայտարարել է, թե նոր ղեկավարները «հրաշալի մարդիկ են, նրանք չեմպիոններ են»:

Թրամփի նախընտրական շտաբի նախագահ Փոլ Մանաֆորտը, որը հայտնվել էր սկանդալի կենտրոնում` կապված Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կուսակցությունից անօրինական վճարումներ ստանալու հետ, պահպանել է իր պաշտոնը:

Թրամփն ընդամենը 2 ամիս առաջ էր աշխատանքից հեռացրել նախընտրական արշավի մենեջեր Քորի Լևանդովսկուն:

Թրամփի վարկանիշն աստիճանաբար սկսել է նվազել հուլիսին կայացած Հանրապետական կուսակցության համագումարից հետո:

Տեսանյութեր

Լրահոս