
Մտավոր սեփականության վարկանիշով Ադրբեջանը հետ է անգամ Մոզամբիկից

ՄԱԿ-ի Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) կողմից ամեն տարի հրապարակվող Գլոբալ ինովացիայի ինդեքսում Ադրբեջանը հետ է անգամ Մոզամբիկից: Այդ վարկանիշը որոշվում է պատենտ ստանալու համար երկրի 1 մլն բնակչի հաշվով դիմումների թվով:
Վարկանիշում բարձր տեղեր զբաղեցրած երկրների համար բնութագրական է ինովացիոն տնտեսության համար լավ ենթակառուցվածքը, ինչպես նաեւ մարդկային կապիտալի համար ներդրում կատարելու ցանկությունը:
WIPO-ն հրապարակել է 2016 թվականին ինովացիոն վարկանիշի բնագավառում 128 երկրների վարկանիշը, որում Ադրբեջանը նշված է 85-րդ տեղում:
«Ազադլըգ» թերթն այդ առնչությամբ գրել է, որ Ադրբեջանը վարկանիշում հետ է ոչ միայն իր բոլոր հարեւան, այլ նույնիսկ աֆրիկյան Մոզամբիկ, Քենիա, Ռուանդա, Մարոկո երկրներից:
Վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 60-րդ, Վրաստանը` 64-րդ, Իրանը` 78-րդ, Թուրքիան` 42-րդ, Ռուսաստանը` 43-րդ տեղը:2016 թվականի WIPO-ի վարկանիշում առաջին տեղերում են Շվեյցարիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Ֆինլյանդիան եւ Սինգապուրը: