Բաժիններ՝

Շահեն Հարությունյանը անժամկետ հացադուլ է սկսել. a1plus.am

a1plus.am-ը գրում է. «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանն անժամկետ հացադուլ է սկսել Ազատության հրապարակում: Նա պահանջում է իշխանություններից ազատ արձակել քաղաքական հայացքների համար անազատության մեջ գտնվողներին. «Զենքով պայքարողներին էլ են բանտերը լցնում, խաղաղ պայքարողներին էլ են բանտերը լցնում»:

Շահենը րոպեներ առաջ է իմացել, որ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խափանման միջոցը՝ կալանքը փոխել են: Բայց ուրախանալ չի շտապում:

«Ես Հայաստանի իշխանություններից ոչ մի դրական բան չեմ սպասում, ինչ-որ անում են իրենց դիտարկումներն ու նկատառումները ունեն»:

Որդու որոշման մասին մայրն իմացել է համացացնցի միջոցով. «Համացանցով էլ հորդորել է դուրս գամ հացադուլից, բայց՝ չէ, մնալու եմ»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031