
ԱՊՕԷԼ-ը հաղթեց «Ֆուտզալ Մանիակս»-ին

Ավանի ֆուտբոլային ակադեմիայում ավարտվեց ֆուտզալի ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խաղարկության Ա խմբի մրցաշարի ԱՊՕԷԼ-«Ֆուտզալ Մանիակս» հանդիպումը: Խաղն ավարտվել է ԱՊՕԷԼ-ի հաղթանակով 9-7 հաշվով:
Հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացեց «Ֆուտզալ Մանիակս»-ի ֆուտբոլիստ Ֆեդերիկոն՝ առաջ մղելով իր թիմին: 15-րդ րոպեին շվեյցարացիները կրկնապատկեցին խաղի հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Մարկո Ֆալկինետին: ԱՊՕԷԼ-ն առաջ նետվեց և հաջորդ իսկ գրոհով ևս մեկ գնդակ ստիպված եղավ հանել սեփական դարպասից: 1-ին կեսում կիպրոսյան ակումբը կարողացավ արագորեն կրճատել հաշվի տարբերությունը` 1-3: Իսկ Շվեյցարական ակումբը հաջորդ գրոհի ընթացքում հեռահար հարվածով նորից հաշվի տարբերությունը հասցրեց 3-ի: Գնդակը խփվեց սեփական կիսադաշտից: Առաջին կեսում ԱՊՕԷԼ-ը հուսահատվեց և 3 գնդակ էլ կարողացավ ետ բերել՝ հավասարեցնելով խաղի հաշիվը ` 4-4: Առաջին կեսը ավարտվեց 4-4 հաշվով:
2-րդ կեսում ԱՊՕԷԼ-ը շարունակեց կիսատ թողած գործը և արագորեն հասավ իր նպատակին: Ի վերջո հանդիպումն ավատվեց Կիպրոսը ներկայացնող թիմի առավելությամբ` 9-7 հաշվով: