Բաժիններ՝

Արմեն Մարտիրոսյանն արդեն ազատության մեջ է

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն արդեն ազատության մեջ է: «Արմենպրես»-­ի հետ զրույցում լուրը հաստատեց նրա փաստաբան Գիվի Հովհաննիսյանը: «Գրավը վճարվել է ու նա ազատ է արձակվել»,­- ասաց փաստաբանը: Նա ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց:

Արմեն Մարտիրոսյանին առաջադրվել էր մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 225-­րդ հոդվածի 1­-ին մասով, նա երկու ամիս ժամկետով գտնվում էր կալանավորման մեջ:

Հուլիսի 29-­ին Ազատության հրապարակից դեպի Խորենացի փողոց ուղևորված երթը շեղվել էր երթուղուց և Սարի թաղով մոտեցել Պարեկապահակային ծառայության գնդի տարածքին, ուր հսկողություն էին իրականացնում ոստիկանական ուժերը: ՊՊԾ գնդի անվտանգության գոտին ճեղքել փորձող անձանց դեմ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել: Տեղի է ունեցել բախում, ինչի հետևանքով Սարի թաղում ոստիկանությունը հավաքը ցրելու գործողություններ էր իրականացրել, որոնց ընթացքում բազմաթիվ մարդիկ ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Երթը գլխավորողներից էր նաև Արմեն Մարտիրոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031