Բաժիններ՝

«Հայաստանում ներդրումները կուժեղանան». Գագիկ Մակարյան

«Ներդրումների առումով խնդիր չկա: Հայաստանում ներդրումները կուժեղանան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նա տեղեկացրեց, որ հենց վաղը՝ օգոստոսի 18-ին, իրենք ունեն կարևոր հանդիպում, որն իրենք են կազմակերպել. «Հայաստան է այցելում աշխարհահռչակ «Շնայդեր» էլեկտրիկ ընկերությունը, վաղը մենք հանդիպելու ենք նաև վարչապետի հետ, այդ կառույցն ԱՊՀ երկրներում և Ռուսաստանում ունի 6 գործարաններ և 13 հազար աշխատողներ, գլխավոր գրասենյակը գտնվում է Փարիզում, իրենք հետաքրքրված են Հայաստանում իրենց օֆիսը ստեղծել, հետագայում ներդրումներ կատարել, գուցեև՝ արտադրություննների պատվեր տալ: Տարածաշրջանում այլ գրասենյակ չկա, դա կլինի Հայաստանում, և նման կազմակերպության գալը կարևոր է, որովհետև դա նաև որոշակի վստահություն կառաջացնի այլ ներդրողների հանդեպ»:

Գ. Մակարյանը կարծում է՝ կառավարությունը կընդառաջի և չի խոչընդոտի այդ կազմակերպության գործունեությանը: Ըստ նրա՝ առաջիկայում օտարերկրյա ներդրումների և բիզնեսի առումով որոշ հետաքրքրություններ կառաջանան:

Գ. Մակարյանի խոսքով՝ մեր դիվանագիտությունը կաղում է, մենք վրիպումներ թույլ տվեցինք այդ առումով. «Այսինքն՝ եթե Իրանը, Ադրբեջանը, Ռուսաստանը կարողացան միավորվել, մենք այդ դիվանագիտական հարաբերություններին չենք տիրապետել, չենք լսել, կամ ցույց ենք տվել, որ չգիտեինք, գիտեինք, ոչինչ չէինք անում, իսկ այստեղ պետք էր աշխատել»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս