«Եթե մեր համակարգում կան այդպիսի վտանգներ, որ հիմք են դարձել, որպեսզի կասեցվի որոշումը, կփորձենք լուծել մեխանիզմները որոնելու ճանապարհով: Պետք է վերացնել կոռուպցիոն ռիսկեր և չարաշահումներ ծնորղ պատճառները: Ամբողջ աշխարհում այս ճանապարհով են գնում»,- ասաց Լ.Մկրտչյանը:
Հուլիսի 7-ին, ժամը 10.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիսակյան փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի բնակչի մատը այտուցվել է, մատանին մնացել է մատին. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Վստահ եմ, որ պետք է շատ արագ տեմպերով մշակել տուրիզմի զարգացման նոր հայեցակարգ և պետական ծրագիր` ընդգրկելով ոլորտին առնչվող բոլոր մարմիններին: Հապաղումը կարող է կործանարար լինել մեզ համար: Տուրիզմն իրական գանձ է Հայաստանի համար»:
Եվրախորհրդարանի միջազգային հարցերով կոմիտեն այսօր ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկել է Եվրամիության երկրներ կարճաժամկետ ուղևորությունների նպատակով Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմ սահմանելու օգտին:
Սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչը կասեցվել է չարաշահումների թույլ չտալու և «հողմաղացների դեմ չպայքարելու» համար: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը` մեկնաբանելով այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 11-12-ը կայցելի Ադրբեջան, կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը կարծում է՝ ԵԱՀԿ խորհրդարանական պատվիրակությունը պետք է առաջարկությամբ հանդես գա, որ թբիլիսյան հանդիպման նման հանդիպում ՀՀ-ում էլ անցկացվի:
Հ.Աբրահամյանի կարծիքով` համակարգի ամբողջական գործառույթն ապահովելու նպատակով հարկավոր է համակարգից բոլոր օգտվողների ակտիվ մասնակցություն:
Ռուսաստանն ու Թուրքիան, միավորելով իրենց առևտրա-տնտեսական, ռազմական ջանքերը, ի վիճակի են լուծել և´ ղարաբաղյան հակամարտությունը, և´ քրդական խնդիրը: Այս մասին նախօրեին ադրբեջանական «Լիդեր-TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին: Այս մասին տեղեկացնում է eurasnews.ru-ն:
Հայաստանում եւ աշխարհում շարունակվում է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի թեկնածուների առաջադրումը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ավարտվել է Լոռու մարզի բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել:
Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
Ժամը 10:40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին 1-03 շտապօգնության թիվ 4 բրիգադից ահազանգ է ստացվել, որ կանչով մեկնել են «Մարիոթ» հյուրանոցային համալիր, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի:
ՆԱՏՕ-ն չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանի հետ համագործակցությունից, չնայած դաշինքի՝ Բալթյան երկրներում ու Լեհաստանում իր ներկայությունն ուժեղացնելու պլաններին, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Կարծում եմ, որ շատերն են սպասել այս տրանսֆերին: Ուրախ եմ, որ Հայաստանում հպարտ են ինձանով: Ինձ համար մեծ պատիվ է լինել առաջին հայ ֆուտբոլիստն Անգլիայում: Կփորձեմ արդարացնել բոլորի սպասելիքները:
Ուկրաինայի Գերագույն ռադայում նստացույց են հայտարարել «Բատկիվշչինա» և Արմատական կուսակցության պատգամավորները:
Երևանի Շենգավիթ վրչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց ծննդկան Մերի Մարգարյանի և նորածնի մահվան գործի քննությունը:
Եվրախորհրդարանը վավերացրել է Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցության մասին փաստաթուղթը, հայտնում է Trend գործակալությունը:
«Պետք է ստեղծել ժամանակակից ուղղվածությամբ մատչելի, մրցունակ, միաժամանակ հայեցի և հայապահպանության բովանդակությամբ նոր կրթական ծրագրեր: Դպրոցի ղեկավարի նշանակումը՝ սկսած նրա հավաստագրումից մինչև ընտրություն, պետք է դառնա պարզ ու թափանցիկ գործընթաց»:
Թուրքիայի Հաթայ նահանգում, որը սահմանակից է Սիրիային, ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով սպանվել է Սիրայի երկու քաղաքացի, հայտնում է թուրքական Hurriyet թերթը:
Սոցիալական փաթեթների հանգստի բաղադրիչը ժամանակավորապես կկասեցվի: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին լքել է Վրաստանը: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նրան ճանապարհել են Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն, նրա տեղակալ Դավիթ Զալկալիանին և Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
The Social Progress Imperative նախագծի վերլուծական խումբը զեկույց է հրապարակել սոցիալական առաջընթացի վարկանշի մասին:
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվեց, թե Վերին Լարսում գործընթացներն ինչպե՞ս են ընթանում:
ԱՄՆ արդարադատության նախարար Լորետտա Լինչը հայտարարել է, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար և Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին մեղադրանք չի առաջադրի ծառայողական նամակագրության գործով, տեղեկացնում է BBC-ն:
Այսօր ՀՀ կառավարությունը նիստում հաստատեց ՀՀ-ում 2016-2018 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը:
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվում է նավահանգստային Բենդեր-Աբաս քաղաքից 56 կմ հյուսիս:
Վրաստանի պաշտպանունակության բարձրացման նպատակով ԱՄՆ-ը մտադիր է ընդլայնել օգնության գոյություն ունեցող մեխանիզմները: Այս մասին ասվում է Պաշտպանության և անվտանգության ոլորտում գործընկերության խորացման մասին հուշագրում, որը ստորագրել են երկու երկրները:
Հուլիսի 7-ին, ժամը 08.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ թիվ 10/33 զորամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: