Բաժիններ՝

«Քաղաքացիները հանգստի տների հետ կեղծ պայմանավորվածությունների են եկել և ֆինանսական չարաշահումներ թույլ տվել». Մանվել Բադալյան

Սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչը կասեցվել է չարաշահումների թույլ չտալու և «հողմաղացների դեմ չպայքարելու» համար: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը` մեկնաբանելով այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, որ վերակող մարմիններն ուսումնասիրություն են իրականացնում այդ ուղղությամբ:

Թե կասեցումը ինչքա՞ն է տևելու, կամ ե՞րբ է սկսվելու՝ Մ.Բադալյանը դժվարացավ նշել: Նրա խոսքով՝ պետական միջոցների վատնում չպետք է թույլ տանք. «Քաղաքացիները, այդ թվում հավանաբար ձեր նշած քաղծառայողները, հանգստի տների հետ կեղծ պայմանավորվածություների են եկել, ձևակերպումներ արել և ֆինանսական չարաշահումներ թույլ տվել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս