Բաժիններ՝

«Լավրովը հուլիսի 11-12-ը կայցելի Ադրբեջան՝ քննարկելու ԼՂ հակամարտության կարգավորումը». Մարիա Զախարովա

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 11-12-ը կայցելի Ադրբեջան, կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հուլիսի 11-12-ը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը աշխատանքային այց կկատարի Ադրբեջան, Բաքվում կայանալիք հանդիպումների ընթացքում տեղի կունենան օրակարգային հարցերի քննարկում, ինչպես նաև կարծիքների փոխանակություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի շուրջ»,- հայտարարել է Զախարովան:

Նա նաև տեղեկացրել է, որ հուլիսի 12-13-ը Լավրովը կմեկնի Ղազախստան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031