Մեկ անգամ ևս վարչական ակտերի հասցեատերերին հորդորում ենք՝ օգտվել օրենքով ընձեռնված հնարավորությունից և նշված ժամկետում վճարել տուգանքի սկզբնական գումարն ու ազատվել տուգանքի գումարի ավելացված չափը և կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:
Հուլիսի 6-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Կորյունի-Աբովյան փողոցների խաչմերուկի մոտից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արթուր Հ.-ին:
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերում թիմի հայտացուցակը:
«Հուլիսի 6-ին ամբողջ օրը զբաղված էինք ջրի հունը փոխելով, այսօր նոր կարողանում ենք դեպքի վայրում լինել` գնահատելու, թե ինչ է տեղի ունեցել, ինչ վնաս է հասցվել: Սելավատարերն ամբողջությամբ լցվել էին, և դրանց տարողունակությունը այլևս չէր բավականացնում, հետևաբար ջուրը հոսել է քաղաք ու լցվել բնակելի տները»,- ասաց Ժորա Երեմյանը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը ներկայացրել է պատճառները, որոնց համար ակումբի երկրպագուները պետք է սիրեն թիմի նորեկ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին:
Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի Սիվրիհիսար գավառում գտնվող հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում 100-ավոր արձաններն են տեղադրվել:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Պողոս Պողոսյանին ՀՀ զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ նշանակելու մասին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վալերիկ Քոչարյանին ՀՀ պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին:
Նա ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլն իր կարծիքն է հայտնել 2016թ. Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում Պորտուգալիայի հետ անցկացրած խաղի (0:2) և «Ռեալի» իր խաղընկեր պորտուգալացիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գրիգորի Խաչատուրովը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Օնիկ Գասպարյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Դավիթ Մանուկյանը նշանակվել է ՀՀ աշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի հրամանատար:
ՀՀ կառավարությունը սահմանել է որոշ խմիչքների թորման համար նախատեսված սարքերին ներկայացվող տեխնիկական պահանջները:
Զինծառայող Ալբերտ Դալլաքյանը 2015 թ. հուլիսի 20-ին զորակոչվել է Վանաձոր քաղաքից եւ զինվորական ծառայության անցել Հադրութի զորամասում: Ըստ մոր՝ Արմինե Ղազարյանի հայտնած տեղեկությունների՝ Ա. Դալլաքյանը 2016 թ.-ի հունիսի 24-ին գտնվել է մարտական հերթապահության մեջ (մարտական հերթապահությունը պետք է ավարտվեր հուլիսի 1-ին) եւ ժամը 19:00-ի սահմաններում հանձնել է դիրքը:
Մեզ պատմեցին, որ դեպքին ականատես մի ձկնորս պատմել է, որ երիտասարդը ցանկացել է լողալ, բայց ինքը խորհուրդ չի տվել: «Արմենը չի լսել, մտել է լողալու, խեղդվելիս է եղել, գոռացել է` օգնեցեք, ձկնորսը փայտը գցել է, որ բռնի, արդեն ուշ է եղել, խեղդվել է»,- պատմեց Արմանի ընկերներից մեկը:
Տրամադրությունների, միջավայրի, ընդհանուր մթնոլորտի փոփոխության առումով շատ կարճ ժամանակ է պետք. ընդամենը 2-3 ամսում կարելի է ցույց տալ աշխատանքի նոր ոճ: Բայց խնդիրների լուծման առումով, բնականաբար, կախված այդ խնդրի խորությունից, բարդությունից, արդեն եղած պայմանագրային հարաբերություններից, չեմ կարող ինչ-որ կոնկրետ ժամկետ նշել:
shamshyan.com-ի տեղեկություններով` այսօր Միացյալ Նահանգների դաշնային բյուրոն ձերբակալել է հանցագործ աշխարհում հայտնի, «Պզո» մականվամբ Արմեն Ղազարյանին:
«Հարավային Կովկասը մնում է բավականին բարդ շրջան, որտեղ ՆԱՏՕ-ն չի կարող ունենալ բոլոր երկրների նկատմամբ միատեսակ վերաբերմունք այն պարզ պատճառով, որ այդ երկրների ցանկությունները ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու տարբեր արագություններ, տարբեր խորություններ ունեն»:
Ծնվել է դերասան Սերգեյ Բեզրուկովի ու նրա կնոջ՝ Աննա Մատիսոնի դուստրը, հայտնում է 7days.ru-ն: Աղջկան Մաշա են անվանել:
Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում տագնապ է հայտարարվել կասկածելի փաթեթի հայտնաբերման պատճառով: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերը կարծում է, որ աշխարհը հիմա ավելի վատ վիճակում կլիներ, եթե ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան 2003թ. Իրաք չներխուժեին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» շարունակվում է մնալ ֆուտբոլիստների ուշադրության կենտրոնում: Դորտմունդի «Բորուսիա»-ի գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հաջողություն է մաղթել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված մեր քայլերը բարձր են գնահատվում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից: Մենք իրականացնում ենք քաղաքականություն, որի նպատակն է ապահովել հավասար պայմաններ բոլորի համար: Օտարերկրյա ընկերությունները պետք է իրենց հարմարավետ և ապահով զգան Հայաստանում:
Հուլիսի 7-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։
Ուժայինները պարզում են Դաղստանում ոչնչացված 7 զինյալների ինքնությունը, Interfax-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը:
Հայաստանում ռուսական ռազմաբազայի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանման զինծառայողները սկսել են հուլիսի կեսերին անցկացվելիք տակտիկական զորավարժությունների երթուղու օդային նկարահանումները:
«Այն, որ աշխարհի գետերություններն անմիջապես նախագահների մակարդակով և այսպիսի հաճախականությամբ քննարկում են ԼՂՀ կարգավորման հարցը և քննարկում են հարցը համապարփակ լուծում տալու առումով, նշանակում է՝ շատ լուրջ գործընթաց է տեղի ունենում աշխարհի մասշտաբով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Բարաք Օբամա-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցի մասին՝ այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: