Բաժիններ՝

Ռադայում կրկին անհանգիստ է. պատգամավորները նստացույց են հայտարարել

Ուկրաինայի Գերագույն ռադայում նստացույց են հայտարարել «Բատկիվշչինա» և Արմատական կուսակցության պատգամավորները: Այս մասին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն, հայտնում է «112 Ուկրաինան»:

«Մենք անցնում ենք բողոքի այլ ձևի: Մենք այստեղ չենք կռվի … Մենք հայտարարում ենք նստացույց»,- հայտարարել է Լյաշկոն՝ խորհրդարանում կարդալով երկու խմբակցությունների հայտարարությունը:

1845020

«Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել, որ ցանկացած ոք կարող է ելույթ ունենալ ամբիոնի մոտից, դա նշանակում է, որ սրահում այսօր չի լինի ամբիոնի արգելափակում: Կա Գերագույն ռադայի աշխատանքի ապահովում»,- հայտարարել է խորհրդարանի խոսնակ Անդրեյ Պարուբին:

1845017

Ավելի վաղ Ուկրաինայի խորհրդարանում ամբիոնը արգելափակել էին Լյաշկոյի, «Բատկիվշչինայի» պատգամավորները:

1845016

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031