Բաժիններ՝

Մշակվել է գնումների հաշվետվողականության նոր գործիք

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Ֆինանսների նախարարության կողմից մշակվել է գնումների հաշվետվողականության համապատասխան մոդուլ, որը հասանելի է հանրությանը:

Ըստ նրա` այդ մոդուլն այս տարվա հուլիսի 1-ից շահագործվում է պետական կառավարման մարմինների կողմից:

«Հայաստանի քաղաքներն այս ծրագրին կմիանան սեպտեմբերի 1-ից»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ դեռևս մայիսի 26-ին Ֆինանսների նախարարությանը հանձնարարել էր գնումների գործընթացում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու աշխատանքներ իրականացնել, գործընթացի տարբեր փուլերում բարելավել թափանցիկությունը՝ յուրաքանչյուր հետաքրքրվող անձի հնարավորություն ընձեռելով էլեկտրոնային գնումների կայքում տեսնել կնքված բոլոր պայմանագրերը, դրանց արդյունքները, մշակել ծրագրային լուծում:

Կարդացեք նաև

Հ.Աբրահամյանի կարծիքով` համակարգի ամբողջական գործառույթն ապահովելու նպատակով հարկավոր է համակարգից բոլոր օգտվողների ակտիվ մասնակցություն:

Վարչապետը պետական իշխանության բոլոր մարմիններին հանձնարարեց ակտիվորեն օգտվել հաշվետվողական այդ նոր գործիքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս