ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական խումբը իրականացրել է դեղերի մանրածախ գների մշտադիտարկում:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 6-ից 7-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 14-ը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շատ առումներով կախված է նաև Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի մտավորականությունից, հայտարարել է Ռուսաստանի նախագահի միջազգային և մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել ԱՄՆ-ի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, հայտնում է Սպիտակ տունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Հուլիսի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվել է
Հուլիսի 7-ին՝ ժամը 9:00-17:00-ն, ժամանակավորապես կդադարեցվեն Ստեփանակերտ քաղաքի Ստեփ ԳԷՍ, Բաղրամյան 17,19, 19/1, 21, 21ա, 23, 29, Առուշանով, Արշակ Տեր Ղուկասով, Հակոբ Մելիքով, Ուլուբաբյան առք 3, 4 , Ուլուբաբյան նրբանցք 3, Ուլուբաբյան փակուղի 1ա, Գ. Սևունց, Փաշաև փողոցներին հարող շենքերի և հիմնարկ-ձեռնարկությունների գազամատակարարումը:
Ֆրանսիայում ավարտին մոտեցող 2016թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչի առաջին մասնակիցը դարձավ Պորտուգալիայի հավաքականը:
Էնդի Մարեյը և Ռոջեր Ֆեդերերը դուրս եկան Ումբլդոնի կիսաեզրափակիչ փուլ:
Վենեսուելայի և Կոլումբիայի սահմանին գտնվող կամրջով 500 կին է անցել՝ կոլումբիական Կուկուտա քաղաքից սննդամթերք և առաջին անհրաժեշտության պարագաներ գնելու համար:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել 408 կգ ծովի աղ, քանի որ այն չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ցուցանիշներին:
Facebook-ն ունի 1,5 միլիարդ գրանցված օգտատեր: Ամենատարածված սոցցանցերից մեկը հաղորդագրությունների փոխանցումը հեշտացնելու համար մշակել է Facebook Messenger հավելվածը, որը հեղափոխական էր սոցցանցերի համար: Facebook-ի հավելվածն այնքան արագ տարածում գտավ, որ գործարկումից կարճ ժամանակ անց բոլոր սմարտֆոնների համար դարձավ պարտադիր:
Ես կաղոթեմ ֆուտբոլային Աստվածներին, որպեսզի վերջ դրվի անգլիական դարպասապահների վրայի անեծքին:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Շատ մարդիկ բազմիցս մտածել են այն մասին, թե ինչպես են իրար հետ կապված կենդանակերպի նշանները:
Սեխը բոլոր մրգերի մեջ ամենաշատ վիտամին A պարունակողն է: Վիտամին A-ն հզոր հակաքաղցկեղային վիտամին է:
Վերջին տարիներին Հայաստանում մեծ տարածում է գտել անշարժ գույքի գրավի դիմաց «տոկոսով փող տալու» պրակտիկան, երբ դրանով զբաղվում են անհատները՝ բավականին բարձր, բանկային՝ առանց այդ էլ բարձր տոկոսադրույքներից ավելի բարձր տոկոսադրույքով։