Հռոմի 266-րդ Պապ Ֆրանցիսկոսի կյանքի կանոնները
Ֆրանցիսկոս – Հռոմի կաթոլիկ եկեղեցու 266-րդ Պապ: Հռոմի պապ ընտրվելուց հետո վերցրել է Ֆրանցիսկոս անունը՝ ի պատիվ Սուրբ Ֆրանցիսկ Ասիզեցու: Ֆրանցիսկոսն առաջին ճիզվիտ Պապն է, առաջին Պապը՝ Լատինական Ամերիկայից, առաջինը՝ Հարավային կիսագնդից, և առաջին ոչ եվրոպացի Պապը՝ սիրիացի Գրիգոր 3-րդ Պապից հետո, ով վախճանվել է 741թ.:
1. Ես կցանկանայի, որպեսզի եկեղեցին լիներ աղքատ և աղքատների համար:
2. Փողը պետք է ծառայի, այլ ոչ թե՝ կառավարի:
3. Յուրաքանչյուր տղամարդ և յուրաքանչյուր կին, որ պատրաստվում է անցնել պետական պաշտոնի, պետք է իրեն 2 հարց տա. «Արդյո՞ք ես իմ համաքաղաքացիներին սիրում եմ այնպես, որպեսզի ավելի լավ ծառայեմ նրանց: Եվ արդյո՞ք ես այնքան հեզ եմ, որպեսզի լսեմ յուրաքանչյուր կարծիք և ընտրեմ ճիշտ ճանապարհ»: Եթե Դուք պատրաստ չեք դրական պատասխանել այս հարցերին, ապա Ձեր ծառայությունն օգտակար չի լինի:
4. Մարքսիստական գաղափարախոսությունն արատավոր է, բայց ես կյանքում հանդիպել եմ բազմաթիվ մարքսիստների, որոնք լավ մարդիկ են եղել:
5. Մարդկային արժանապատվությունը միևնույնն է մարդկային ցեղի բոլոր ներկայացուցիչների համար. եթե ես տրորում եմ մեկ մարդու արժանապատվությունը, ես տրորում եմ իմ սեփականը:
6. Ես մեղավոր եմ: Սա հենց ամենաճիշտ որակումն է: Սա խոսքի ձև և գրական չափազանցություն չէ: Ես ուղղակի մեղավոր եմ:
7. Տերը յուրաքանչյուրիս մեղքերը քավեց Քրիստոսի արյամբ: Մեր բոլորի մեղքերը: Այլ ոչ միայն՝ կաթոլիկների: Բոլորինը, նույնիսկ աթեիստներինը:
8. Եթե մարդ համասեռամոլ է և ունենալով բարի մտքեր, փնտրում է Աստծուն, ապա ես ո՞վ եմ, որպեսզի դատեմ նրան:
9. Ես դիտարկում եմ եղեկեցին՝ որպես հոսպիտալ՝ մարտից հետո: Անիմաստ է հարցնել վիրավորին խոլեստերինի կամ շաքարի մակարդակի մասին. դու պետք է բուժես նրա վերքերը: Իսկ հետո կարող ես խոսել մնացած ամեն ինչի մասին:
10. Ինձ վշտացնում են միանձնուհիները, որոնց դեմքերից վաղուց արդեն հեռացել է ուրախությունը: Այո, նրանք կարող են ժպտալ, բայց միայն մեկ ժպիտով նրանք կարող էին դառնալ բորտ-ուղեկցորդուհի:
11. Համացանցն անսահման հնարավորություններ է տալիս անսպասելի հանդիպումների և միավորումների համար, և այդ պատճառով այն իսկապես հանդիսանում է Աստծո պարգև:
12. Կյանքը ճանապարհորդություն է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը