
«ՊՍԺ»-ն հեռացրեց Լորան Բլանին և կվճարի նրան 22 մլն եվրո

Փարիզեցիները տեղ ազատեցին Ունայի Էմերիի համար:
Հաջորդ մրցաշրջանը «ՊՍԺ»-ն կսկսի նոր գլխավոր մարզչով: Ինչպես հայտնի է դարձել L’Equipe-ին, չորեքշաբթի ակումբը համաձայնության է եկել Լորան Բլանի հետ պայմանագրի խզման վերաբերյալ, ինչի մասին կհայտարարվի մինչև շաբաթվա վերջ: Ժամանակից շուտ պայմանագիրը խզելու համար Բլանը կստանա 22 մլն եվրո:
Բլանը ղեկավարել է «ՊՍԺ»-ն 2013 թվականից՝ հաղթելով փարիզեցիների հետ Ֆրանսիայի 3 առաջնություն, երկրի 2 գավաթ, Ֆրանսիական լիգայի 3 գավաթ և երկրի 3 Սուպերգավաթ:
Ապրիլին «ՊՍԺ»-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հավաստիացնում էր, որ Բլանը մնալու է ակումբում:
Թիմի գլխավո մարզչի հիմնական թեկնածու է հանդիսանում «Սևիլիայի» և «Սպարտայի» նախկին մարզիչ Ունայի Էմերին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը