Ինչո՞ւ Հռոմի Պապը «Range Rover»-ով կամ «Bentley»-ով չի շրջում
Այսօր լրագրողները Հռոմի Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդիի հետ հանդիպման ժամանակ հարց ուղղեցին. ինչո՞ւ Հռոմի Պապը ««Range Rover» կամ «Bentley» ավտոմեքենաներով չի շրջում՝ ինչպես հայ հոգևորականներն են Հայաստանում և արտերկրում շրջում: Հիշեցնենք, որ Հռոմի պապը, ինչպես միշտ, Հայաստանում էլ երթևեկում էր սպիտակ «Ռենո»-ով:
Ֆեդերիկո Լոմբարդին պատասխանեց, որ Պապը սովոր է շատ հասարակ մեքենաներով շրջել՝ լինել նորմալ, հասարակ մարդ, ոչ հարուստ մարդ և ունենա այնպիսի ապրելակերպ, որը բնորոշ է հասարակ մարդկանց: