Բաժիններ՝

Թայսոն Ֆյուրին անվանեց Վլադիմիր Կլիչկոյին բութ ուկրաինացի և տեղափոխեց մարտը վնասվածքի պատճառով

Կրակոտ պատասխան գնչուների թագավորից:

«Վերջերս Վլադիմիր Կլիչկոն ասաց, որ ես նման եմ Հիտլերին: Երևում է, Վլադիմիրը միանգամայն չկրթված մարդ է: Նա տեղյակ չէ, որ Հիտլերը սպանել է 100 հազարավոր գնչուների, եթե ոչ միլիոնավոր:

Անվանել ինձ այդ անունով շատ-շատ-շատ ծանր վիրավորանք է, որվհետև իմ բազում նախնիներ սպանվել են Հիտլերի ռեժիմի ժամանակ: Այնպես որ, դա շատ ծանր վիրավորանք է, բարեկամս:

Հիշեցնեմ, որ քո ժողովրդի ներկայացուցիչները՝ ուկրաինացիները, ծառայել են մահվան ճամբարներում, որտեղ իմ ժողովրդին տանում էին մորթելու: Դու բութ ուկրաինացի «…» ես»,- պատասխանել է Ֆյուրին Կլիչկոյի արած այն հայտարարությանը, որ Թայսոնը խոսում է ինչպես Հիտլերը:

Ավելի ուշ Ֆյուրին նաև հաղորդեց, որ իր և Կլիչկոյի ռևանշ-մենամարտը հետաձգվում է՝ պարապունքների ժամանակ նրա ստացած վնասվածքի պատճառով:

«Ինձ ասացին, որ կոտրվածք չկա, բայց ես լրջորեն ոլորել եմ ոտքս և հիմա պետք է 6-7 շաբաթ հանգիստ վիճակում պահեմ այն»,- ասել է Ֆյուրին:

Թայսոնի և Վլադիմիրի միջև մենամարտը պլանավորված էր հուլիսի 9-ին: 1_640x640

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս