
Մոմեր, բաժակներ, վերնաշապիկներ՝ Հռոմի պապի նկարներով. Ինչ է կատարվում Գյումրիում

igyumri.com-ը գրում է. Գյումրիում ավարտին են մոտենու Հռոմի Սրբազան Քահանայապետի հյուրընկալման նախապատրաստական աշխատանքները: Վարդանանց հրապարակում գրեթե պատրաստ է բեմը, տեղադրվում են նստարանները, պատրաստ են ուղիղ հեռարձակումը ապահովող էկրանը և տեսախցիկները: Գյումրեցիները անհամբերությամբ են սպասում Հռոմի Ֆրանցիսկոս պապին:
Գյումրեցիների ոգևորությանը զուգահեռ վաճառքում են հայտնվել Հռոմի պապի պատկերով իրեր: Վաճառվում են մոմեր, բաժակներ, վերնաշապիկներ և այլ խորհրդանշական առարկաները՝ գները բավականին մատչելի են:
Իսկ թե ինչ է կատարվում այս պահին Գյումրիում՝ ներկայացնում ենք ֆոտոշարքով: