
Հունիսի վերջին նման տեղումնառատ եղանակը բնորոշ չէ մեր կլիմայական պայմաններին

«Այն, ինչ որ հիմա կատարվում է՝ շատ անկայուն, աննորմալ եղանակային պայմաններ են: Մենք արդեն հուլիս ենք տեղափոխվում, բայց կարծես թե եղանակը նմանվում է մարտի կամ ապրիլի եղանակային պայմաններին: Օր չկա, որ կարկտահարությունն կամ տեղատարափ անձրեւ չլինի:
Ես 15 տարի աշխատում եմ այս համակարգում, չեմ հիշում մի ամառ, որ հանրապետությունում օրը մի տեղ հեղեղում լինի ամառվա կեսին: Հունիսի վերջին նման տեղումնառատ եղանակը բնորոշ չէ մեր կլիմայական պայմաններին»,- գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում: