
«Իտալիան ուղղակի թիմ չէ, որը խաղում է պաշտպանությունից». Վիսենտե Դել Բոսկե

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն Եվրո-2016-ի 1/8 եզրափակչից առաջ իր կարծիքն է հայտնել Իտալիայի հավաքականի մասին:
«Մոտենում եմ խաղին, ինչպես միշտ, զգույշ լավատեսությամբ: Նրանք գերազանց պաշտպանություն ունեն, բայց ունեն նաև լավ հարձակվողներ, եզրային պաշտպաններ և կիսապաշտպաններ: Շնորհիվ Դե Ռոսիի, ով խաղում է այդ դիրքում, նրանք ունեն կայուն և ճկուն պաշտպանություն:
Բայց Իտալիան ուղղակի թիմ չէ, որը խաղում է պաշտպանությունից: Նրանք փոխել են կիսապաշտպանությունում խաղի տակտիկան՝ դառնալով ավելի հարձակողական, քան 2012թ.»,- ասել է Դել Բոսկեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը