
Ռուսաստանի թեթևատլետները Ռիո-2016-ում հանդես կգան Ռուսաստանի դրոշի ներքո

Մարզիկները պետք է ապացուցեն իրենց մաքրությունը և Օլիմպիադայի մասնակցության հայտ ներկայացնեն՝ մինչև հուլիսի 4-ը:
«Օլիմպիական խաղերում ռուսաստանցի բոլոր մարզիկները, այդ թվում՝ նաև թեթևատլետները, որոնց կթույլատրի IAAF-ը, կլինեն Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի կողմից: Այսպիսով, նրանք հանդես կգան Ռուսաստանի դրոշի ներքո»,- հայտարարել են ՄՕԿ-ի մամուլի ծառայությունում:
Հունիսի 17-ին IAAF-ի խորհուրդն ուժի մեջ է թողել թեթև ատլետիկայի համառուսաստանյան ֆեդերացիայի որակազրկումը:
Հունիսի 21-ին ՄՕԿ-ը հավանություն է տվել IAAF-ի որոշմանը, բայց 2016 թ. Օլիմպիադայից չի հեռացրել Ռուսաստանի ամբողջ հավաքականին՝ թույլ տալով Ռուսաստանի դրոշի ներքո այն ատլետների մասնակցությունը, որոնց վրայից IAAF-ը կհանի որակազրկումը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը