Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Նովոսիբիրսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հունիսի 23-ին, ժամը 00.50-ին, բերման է ենթարկվել 1957 թ. ծնված Գերասիմ Գ.-ն:
Այսօր Եվրամիության անդամակցությունից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի տեղամասեր են բացվել ողջ Մեծ Բրիտանիայում:
Երբ մոտ երկու ամիս առաջ իմ նկատմամբ շորթման համար ձերբակալվեց «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը, չնայած հասարակության բացարձակ հավանությանը, հայտնվեցին մի քանի հոգի, ովքեր սկսեցին վատաբանել ինձ օրենքով շորթողին պատժելու իմ ցանկության համար:
ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախագահին կառաջարկի 2016թ. հունիսի 27-ին՝ ժամը 12:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:
Պակիստանում և Հնդկաստանի մուսուլմանների շրջանում հայտնի երգիչ Ամջադ Սաբրին անհայտ անձանց կողմից գնդակահարվել է Կարաչի քաղաքում, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
ՀՀ կառավարությունն այսօր որոշեց «Խաչատրյան եղբայրներ» ՍՊԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգել: Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ «Խաչատրյան եղբայրներ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատվեցին:
Թուրքիան չի թույլատրում գերմանական պատվիրակությանը, որը գլխավորում է Գերմանիայի պաշտպանության նախարարի տեղակալը, այցելել «Ինջիրլիք» ավիաբազա, որն օգտագործվում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի կողմից՝ պայքարելու ԴԱԻՇ-ի դեմ:
ԱՄՆ Կոնգրեսում Դեմոկրատական կուսակցության անդամները հրաժարվում են լքել Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճը՝ փորձելով այդկերպ կոնգրեսականներին ստիպել քվեարկել զենքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու օրենքի օգտին, հայտնում է BBC-ն:
ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Օլիմպիա քաղաքում հրաձգության հետևանքով 3 մարդ է սպանվել, հայտնում է The Olympian պարբերականը:
Անկարայում ներկայում չի քննարկվում ռուսական խոցված «Սու-24» կործանիչի փոխհատուցման հարցը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը թուրքական Haberturk TV հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում է BBC-ն:
Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին Բաթումում, հայտնում է APA գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելուն:
Երթևեկելի կլինեն Աբովյան փողոցից Ամիրյան փողոց, Տիգրան Մեծ պողոտայից Նալբանդյան փողոց և Վազգեն Սարգսյան փողոցից Տիգրան Մեծ պողոտա և Նալբանդյան փողոց ուղղությունները:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արթուր Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ։
Հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն:
Վերականգնման աշխատանքներից հետո աշուղներ Ջիվանու ու Շերամի արձանները կրկին իրենց տեղում են: Գյումրիում մարտի 13-ի գիշերը տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տապալվել էր Գյումրու «Կենտրոնական» զբոսայգու դիմաց գտնվող աշուղներ Ջիվանուն և Շերամին նվիրված արձանախումբը:
«Ամենևին չեմ կիսում այդ տեսակետները։ Դրանք պրիմիտիվ շահարկումներ են»,- «168 ժամի» հետ զրույցում ասել է ՀԲ ի Երևանի գրասենյակի ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանը
Ֆրանսիայում շարունակվող Եվրոպայի առաջնության վերջին՝ E խմբից առաջին տեղն ապահոված իտալացիների հետ 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին բելգիացիները, որոնք գրավեցին երկրորդ տեղը:
Մարդկությունը դեռ նվազագույնը 15 տարի պետք է սպասի, մինչև մշակված կլինեն տեխնոլոգիաները, որոնք հնարավորություն կտան ուղևորվել դեպի Մարս մոլորակ: Ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության, այս մասին հայտարարել է Եվրոպական տիեզերական գործակալության ղեկավար Յան Վերները:
Որոշ մարդկանց մոտ, ծիծաղելիս՝ դեմքին ի հայտ են գալիս փոսիկներ: Այս փոսիկներն էլ ավելի են գեղեցկացնում կանանց: Դրանք կարող են խելքահան անել հակառակ սեռի ներկայացուցիչներին: Ոչ ոք չի կարող անտարբեր մնալ այս փոսիկների հանդեպ: Այդ իսկ պատճառով շատերն ուղղակի երազում են փոսիկներ ունենալու մասին:
Ֆրանսիայի Blue Coast Yachts նավաշինարանը ներկայացրել է Power Trimaran 60-մետրանոց եռաիրան գերզբոսանավի կոնցեպտը, հաղորդել է Yacht Harbour-ը:
Warner Bros. կինոընկերությունը խոստացել է Քինգ Քոնգի մասին նոր ֆիլմում ցուցադրել երբեւէ էկրանին հայտնված ամենամեծ կապկանման ճիվաղին: Այս մասին պատմել է ռեժիսոր Ջորդան Վոտ Ռոբերտսը CineEurope ցուցահանդեսում, տեղեկացնում է The Hollywood Reporter-ը:
ԱՄՆ-ի Apple ընկերության նոր սմարթֆոնի դիզայնն սկզբունքային տարբերություն չի ունենա նախորդ iPhine 6 մոդելից:
Կա այդպիսի հին հնդկական էպոս՝ «Մահաբհարատա»: Այն համարում են «5-րդ Վեդա»՝ ի հավելումն հայտնի 4 Վեդաների՝ Ռիգվեդայի, Յաջուրվեդայի, Սամավեդայի և Աթհարվավեդայի:
Պաբլո Պիկասոյի (1881-1973) «Նստած կինը» կտավը 43,3 միլիոն ֆունտով (63,4 միլիոն դոլարով) վաճառվել է Լոնդոնի աճուրդում: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են վաճառքը կազմակերպած Sotheby’s աճուրդային տանը, «այս նկարը դարձել է կուբիզմի ոճով ամենաթանկ գործը, որը երբեւէ վաճառվել է աճուրդներում: Կտավի նախնական արժեքը կազմել է 28 միլիոն ֆունտ (41 միլիոն դոլար):
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 23-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Կոտայքի մարզի` Զովունի գյուղի ջրամատակարարումը:
«Հիպոկրատի խյուս» անվանմամբ դեղամիջոցը հայտնի է շատերին: Նման համեղ բաղադրատոմսը կարելի է օգտագործել՝ որպես թեյի հավելում: Այն նաև ունի հզոր բուժիչ հատկանիշներ: