Բաժիններ՝

Հրաձգություն ԱՄՆ-ում. կան զոհեր

ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Օլիմպիա քաղաքում հրաձգության հետևանքով 3 մարդ է սպանվել, հայտնում է The Olympian պարբերականը:

«Մենք դեռևս չգիտենք դրդապատճառն ու ներկայում կասկածյալ չունենք»,- հայտնել է Թարսոն շրջանի շերիֆի տեղակալ Դեյվ Փիրսելը:

Նա տեղեկացրել է, որ հրաձգության զոհ է դարձել 31-ամյա մի կին և 2 տղամարդ: Նրանք բոլորն էլ գտնվել են տարբեր վայրերում և դեռ հասկանալի չէ, թե ինչպես կարող էին իրար հետ կապ ունենալ:

Եվս 1 վիրավոր գտնվում է հիվանդանոցում:

Դեպքի վայրից քիչ հեռու ինքնաձիգ է հայտնաբերվել և մետամֆետամինի որոշ քանակություն: Ոստիկանությունը ենթադրում է, որ դեպքի վայրում իրականացվել է թմրանյութերի անօրինական վաճառք:
Հետաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս