Բաժիններ՝

Warner Bros.-ը 30-մետրանոց Քինգ Քոնգ է խոստացել նոր ֆիլմում

Warner Bros. կինոընկերությունը խոստացել է Քինգ Քոնգի մասին նոր ֆիլմում ցուցադրել երբեւէ էկրանին հայտնված ամենամեծ կապկանման ճիվաղին: Այս մասին պատմել է ռեժիսոր Ջորդան Վոտ Ռոբերտսը CineEurope ցուցահանդեսում, տեղեկացնում է The Hollywood Reporter-ը:

«Քինգ Քոնգ. Կառափի կղզին» ֆիլմում հրեշի հասակը կկազմի առնվազն 100 ֆուտ (շուրջ 30 մետր): 2005 թվականի ֆիլմում գլխավոր գործող անձը երեք անգամ ավելի փոքր էր:

«Քինգ Քոնգ. Կառափի կղզին» ֆիլմը վարձույթ դուրս կգա 2017 թվականի մարտին: Այնտեղ կխաղան Բրի Լարսոնը, Թոմ Հիդլսթոնը եւ Սեմյուել Լ. Ջեքսոնը: Կինոժապավենի գործողությունը կծավալվի 1970-ական թվականներին: Գլխավոր հերոսը արշավի է մեկնում Կառափի կղզի, որպեսզի գտնի կորած եղբորը, բայց հանդիպում է հրեշին:

Քինգ Քոնգի մասին առաջին ֆիլմը հայտնվել է 1933 թվականին: Գործող անձին ստեղծել է ռեժիսոր եւ սցենարիստ Մերիան Քուփերը: Ամենահայտնի ֆիլմերն են դարձել Ջոն Գիլերմինի (1976) եւ Փիթեր Ջեքսոնի (2005) կինոնկարները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս