
Հանցագործությունը պարտակելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Նովոսիբիրսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Նովոսիբիրսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հունիսի 23-ին, ժամը 00.50-ին, բերման է ենթարկվել 1957 թ. ծնված Գերասիմ Գ.-ն, ով 2015 թ. նոյեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 334 հոդվածի /հանցագործությունը պարտակելը/ 1-ին մասի մեղադրանքով: