Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում մեկնարկել է ԵՄ-ի անդամակցությունից դուրս գալու հանրաքվեն

Այսօր Եվրամիության անդամակցությունից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի տեղամասեր են բացվել ողջ Մեծ Բրիտանիայում: Բրիտանացիները պետք է որոշեն երկրի զարգացման հետագա ուղղությունը՝ պատասխանելով մեկ հարցի՝ «Պե՞տք է արդյոք Միացյալ Թագավորությունը մնա ԵՄ-ի կազմում, թե՞ դուրս գա Եվրամիությունից», հայտնում է RIA Novosti-ն:

Քվեարկության իրավունք ունի 46,5 մլն մարդ, այդ թվում՝ Ջիբրալթարի 24,1 հազար բնակիչ, որոնք ունեն ձայնի իրավունք:

Նախնական հարցումները վկայում են, որ անդամակցության կողմնակիցների և հակառակորդների թիվը գրեթե նույնն է, սակայն նրանց թիվը, որոնք կողմ են ԵՄ-ից դուրս գալուն, աստիճանաբար ավելանում է:

Հանրաքվեի նախօրեին ԵՄ անդամակցության կողմնակիցները կտրուկ ուժեղացրել էին իրենց քարոզչությունը՝ կառավարության անդամներն ու խոշոր բիզնեսի ներկայացուցիչները բնակչությանը նախազգուշացնում էին անխուսափելի ռեցեսիայի, գնաճի և հարկերի ավելացման մասին:

Վերջին հարցումների համաձայն՝ բրիտանացիների 51 տոկոսը հանդես է գալիս այն բանի օգտին, որ երկիրը մնա ԵՄ-ի կազմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս