
Ժամանակավորապես դադարեցվելու է երթևեկությունը Երևան, Գյումրի և Էջմիածին քաղաքների առանձին փողոցներում

Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ի Հայաստանի Հանրապետություն կատարելիք պետական այցի շրջանակներում կազմակերպվող արարողակարգային միջոցառումների ժամանակ, հասարակական կարգի պահպանման և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակներում, ժամանակավորապես դադարեցվելու է երթևեկությունը Երևան, Գյումրի և Էջմիածին քաղաքների առանձին փողոցներում:
ք. Երևան
• Հունիսի 22-ին ժամը 10-ից փակ են Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցների առանձին ուղղություններ:
Երթևեկելի կլինեն Աբովյան փողոցից Ամիրյան փողոց, Տիգրան Մեծ պողոտայից Նալբանդյան փողոց և Վազգեն Սարգսյան փողոցից Տիգրան Մեծ պողոտա և Նալբանդյան փողոց ուղղությունները:
• Հունիսի 23-ին փակ են Ամիրյան և Նալբանդյան փողոցներից մուտքը Հանրապետության հրապարակ: Ժամը 12-ից կփակվի Վազգեն Սարգսյան փողոցից մուտքը Հանրապետության հրապարակ (մինչ նախապատրաստական աշխատանքների ավարտը):
• Հունիսի 24-ին ժամը 18-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները:
• Հունիսի 25-ին ժամը 9-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները:
ք. Գյումրի
• Հունիսի 24-ի ժամը 10-ից մինչև հունիսի 25-ի ժամը 18-ը փակ են լինելու Վարդանանց հրապարակ մուտք գործող փողոցները:
ք. Էջմիածին
• Հունիսի 26-ին ժամը 7.30-ից փակ են լինելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին տանող փողոցները