
Հիպոկրատի հայտնի բաղադրատոմսը՝ առողջ սրտի համար

«Հիպոկրատի խյուս» անվանմամբ դեղամիջոցը հայտնի է շատերին: Նման համեղ բաղադրատոմսը կարելի է օգտագործել՝ որպես թեյի հավելում: Այն նաև ունի հզոր բուժիչ հատկանիշներ:
Ի՞նչ է անհրաժեշտ
- 1 բաժին ծիրանի չիր
- 1 բաժին սև սալորի չիր
- 1 բաժին թզի չիր
- 1 բաժին ընկույզ
- 1/3 բաժին մեղր
(օրինակ՝ 300 գ ծիրանի չիր, սև սալորի չիր, թզի չիր, ընկույզ և 100 գ մեղր)
Չրեղենը լվացրեք, քամեք, ավելացրեք ընկույզին և մեղրին, ամբողջը բլենդերով հարեք, որպեսզի համասեռ խյուս ստանաք: Ստացված մասսան դրեք սառնարանը:
Սրտամկանի վիճակը լավացնելու համար նախաճաշին, ճաշին և ընթրիքին 1 թ/գ կերեք այս խառնուրդից:
Աղիների աշխատանքը լավացնելու համար՝ կես բաժակ ջուր խմեք և 1 թ/գ այս խառնուրդից կերեք:
Բուժման կուրսը հստակ ժամանակ չունի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը