Հունիսի 23-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է հոսպիտալացվել Իրանի Իսլամական Հանրապետության 5 քաղաքացի (11-13 տարեկան երեխաներ): Նրանք հիվանդանոց են տեղափոխվել շտապ օգնության ծառայության միջոցով:
«Մենք հրավիրել ենք բոլոր նախարարներին և սպասում ենք բոլորին, ներառյալ՝ Թուրքիային և Ուկրաինային, սակայն դեռ պատասխան չկա: Կարծում եմ՝ այս շաբաթ, առավելագույնը՝ հաջորդ շաբաթվա սկզբին, ամեն ինչ պարզ կլինի»,- հավելել է Վասիլի Նեբենզյան:
Վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ՝ հունիսի 23-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը:
Այդ մեխանիզմի ներդրման հարցով պատասխանատու կազմակերպությունը կլինի ԵԱՀԿ-ն, իսկ Եռանախագահները՝ որպես ԵԱՀԿ միջնորդներ, կշարունակեն աշխատել կողմերի հետ՝ առաջարկները հղկելու ուղղությամբ:
Սրանով, Տարասովի որակմամբ, Ադրբեջանը փորձել է անհաջող կերպով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջև բաժանարար գիծ մտցնել: Նրա խոսքով՝ Մոսկվայի հասցեին նման ռևերանսը Բաքվի կողմից նշանակում է, որ ադրբեջանական կողմը կասկածում է, որ Վաշինգտոնն ու Փարիզը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում կխաղան հայամետ սցենարի օգտին:
ԴԱԻՇ-ի դեմ մարտերում Սիրիայում սպանվել է ևս 3 ռուս սպա, հայտնում է haqqin.az պորտալը՝ հղում կատարում թուրքական լրատվամիջոցներին:
ՎՏԲ-Հայաստան Բանկը, ‹‹ՌԵՍՈ›› ապահովագրական ընկերության հետ համատեղ, առաջարկում է նոր պայմաններ` 4 տեսակի ապահովագրական պրոդուկտների ձեռք բերման համար, որոնք Ձեր կյանքը կդարձնեն առավել ապահով, հարմարավետ և անվտանգ: Տվյալ պրոդուկտները մշակվել են հատուկ ՎՏԲ-Հայաստան Բանկի այն հաճախորդների համար, ովքեր օգտվում են ‹‹ՌԵՍՈ›› ապահովագրական ընկերության ծառայություններից:
Հիմնական հարցը, երբ Հռոմի պապը Երևանում շաբաթ օրը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, այն է, թե արդյո՞ք նա կկրկնի անցած տարի հնչած իր բնութագրումը՝ Օսմանյան Թուրքիայի կողմից զանգվածային կոտորածներին տալով «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» անվանումը:
Բրյուսելում հունիսի 21-22-ն կայացավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների չորրոդ փուլը։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։ Մասնակցում էին նաև ԵՄ-ում Հայաստանի և ՀՀ-ում՝ Եվրոպական միության դեսպանները, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ և ԵՄ պաշտոնյաներ։
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հունիսի 29-ին կայցելի Փարիզ՝ իր ֆրանսիացի գործընկերոջ՝ Ժան-Մարկ Էյրոյի հետ քննարկելու Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում, Լեռնային Ղարաբաղում առաջացած ճգնաժամերը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մահ:
Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Պապի այցը Գյումրի պատահական չէ՝ քաղաքն առաջնորդանիստ է, ավելին, ոչ միայն հայաստանաբնակ, այլ նաև Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների համար:
Այսօր լրանում է 2015 թվականի հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ խաղաղ բողոքի ակցիան իշխանությունների կողմից բիրտ ուժի կիրառմամբ ցրելու մեկ տարին։ Այդ իրադարձությունների ժամանակ ֆիզիկական բռնության ենթարկվեցին նաեւ 13 լրագրող եւ օպերատոր, խոչընդոտվեց տարբեր ԶԼՄ-ների 24 աշխատակիցների օրինական մասնագիտական գործունեությունը։
Համաձայն Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի՝ հունիսի 24-ին մեկնարկող հայաստանյան այցի ժամանակացույցի, հունիսի 24-ին՝ ժամը 15:35-ին Մայր Աթոռ Սբ Էջմիածնում տեղի է ունենալու Հռոմի Ֆրանցիսկոս պապի Բարիգալստյան` հրաշափառի արարողությունը, որի մուտքը լինելու է ազատ:
«Հայաստանը կարող է հպարտանալ քաղաքական դաշտում առկա ձայների արժեքավոր տիրույթով: Հուսով ենք, որ կլինեն ազատ և արդարացի ընտրություններ այս աշնանը և հետո նաև գարնանը»:
Ստիպված դիմել են ոստիկաններին, որպեսզի տեղեկություններ ունենան ազգականի մասին:
Ռուսաստանը հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ Սոչիում երկկողմ բանակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին, եթե նա դրական պատասխան տա Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդակցությանը մասնակցելու հրավերին:
«Վստահ եմ, որ Նովրուզ Մամեդովը ստում է, իսկ Էդվարդ Նալբանդյանը ճիշտ է ասում ոչ թե՝ այն պատճառով, որ ես սիրում եմ Նալբանդյանին, կարող եմ ասել, որ բացարձակապես չեմ սիրում, բայց նա ճիշտ է ասում: Մամեդովի այդ արտահայտությունը, սուտը նպատակ ունի թաքցնել Ադրբեջանի հասարակությունից Բաքվի դիվանագիտական ձախողումը: Այսքան բան: Մնացած գործընթացները կշարունակվեն Ֆրանսիայում»:
ՈԱԱԿ-ը և ՌԴ հավատարմագրման ազգային գործակալությունը համագործակցության շրջանակներում կկազմակերպեն համատեղ համաժողովներ, դասընթացներ և այլ միջոցառումներ, կստեղծեն աշխատանքային խմբեր համագործակցության տարբեր ուղղություններում կոնկրետ նպատակներին հասնելու համար, արտաքին գնահատումների համար միմյանց փորձագետներով կապահովեն, ինչպես նաև կփոխանակվեն լավագույն փորձով:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ քաղաքական գործիչների այցերը «Ինջիրլիք» ավիաբազա նպատակահարմար չեն:
«Մենք բավականաչափ լուրջ քննարկումներ ենք արել եւ հասարակական սեկտորի հետ, եւ առանձին ցանկացողների հետ: Եթե մի փոքրիկ հնարավորություն լիներ ավելի շատ նվազեցնելու՝ մենք կգնայինք այդ քայլին: Սա նվազեցման վերջին սահմանն է, մեր աշխատակազմի հաշվարկները դա են ցույց տվել»,-ասել է նա:
shabat.am-ը տեսանյութ է տարածել, որտեղ երգիչ Ռազմիկ Ամյանը հայտարարում է, որ ինքն արդեն հոգնել է ու ցանկանում է ցույց տալ, թե ով է ինքն իրականում:
Հիմնադրամը կգործի պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով
Եվրամիությունն ու Ադրբեջանը պատրաստ են բանակցություններ սկսել միասնական ավիացիոն գոտու մասին համաձայնագրի ստորագրման վերաբերյալ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Եվրամիությանն իր երկրի անդամակցության բանակցությունները փակուղի մտնեն, ապա իրենք հանրաքվեի կդնեն եւ ժողովրդից կհարցնեն ինչպես վարվել: Այս մասին հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
ԱԺ-ն արտահերթ նիստում կքննարկի նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև միավորված հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու համաձայնագիրը: Համաձայնագիրն ընդգրկված է հունիսի 27-ին հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել իր մամուլի ծառայության ղեկավար Ազեր Գասիմովին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշան շնորհելու մասին:
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ ՀՀ ոստիկանության կողմից սարքեր կնվիրաբերվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությանը: Կառավարութան որոշման նախագիծը նիստի ընթացքում ներկայացրեց Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը:
Ես կդժվարանամ մտաբերել, թե այս ամբիոնից մենք քանի անգամ ենք խոսել մշակույթի եւ ժողովրդավարության, ԵԽ անդամ երկրներում ազգային փոքրամասնությունների կրոնական եւ մշակութային ժառանգությունը պահպանելու եւ հարգելու կարեւորության մասին, նաեւ այն մասին, որ մշակութային վանդալիզմը տեղ չպիտի ունենա մեր կառույցի անդամ որեւէ երկրում։
Սույն հայտարարությամբ դատապարտելով Ժ․Սէֆիլյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը և ապօրինի ազատազրկումը՝ ճանաչում ենք որպես քաղաքական հետապնդում, իսկ Ժ. Սէֆիլյանին՝ քաղաքական բանտարկյալ և պահանջում ենք անհապաղ դադարեցնել Ժ․Սէֆիլյանի նկատմամբ քաղաքակակն դրդապատճառներով քրեական հետապնդումը։